

Դատախազությունն իրականացնում է բյուջետային 3 ծրագիր, 4 միջոցառում: 3 ծրագրի բյուջեն միասին կազմել է 10 միլիարդ 413 մլն 840 հազար դրամ, որի կատարողականը կազմել է 99,5 տոկոս կամ 10 միլիարդ 357 մլն դրամ:
Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2024 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներին, ասաց Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը՝ ներկայացնելով Դատախազության 2024 թվականի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվությունը:
Նրա խոսքով՝ 2023 թվականի համեմատությամբ Դատախազության բյուջեն ավելացել է 172 միլիոն դրամով՝ պայմանավորված աշխատակիցների աշխատավարձի ամենամյա բնականոն աճով, ինչպես նաև արդյունավետության բարձրացման հետ կապված՝ պահանջ է առաջանում համակարգի պահպանման ծախսերում կատարել որոշակի փոփոխություններ:
Ինչ վերաբերում է գնումներին, Ափրիկյանը տեղեկացրեց՝ Դատախազությունը 2024-ին ընդհանուր առմամբ իրականացրել է 841 միլիոն դրամի գնումներ, որից 1 անձին ընկնող մասնաբաժինը կազմում է 459 միլիոն դրամ:
Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ 459 միլիոն դրամից 194 միլիոն դրամը կազմում է էլեկտրոնային արդարադատությամբ պայմանավորված պահոցների ձեռքբերման տարեկան սպասարկման վճարը երկու օպերատորներին:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…