Լրահոս 24/7

Փաշազադեի քաղաքական «համբարձումը» չստացվե՞ց

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը լրատվամիջոցներից մեկին հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի վարչապետը «կատարում է Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Փաշազադեի հրահանգը», որ վերջինս «տվել է մայիսի 22-ին»: Հայաստանում ո՞վ եւ ինչու՞ է ակտուալացնում Ադրբեջանի հոգեւոր առաջնորդին, որի հեղինակությունը թե հանրային շրջանակներում, թե իշխանությունների մոտ զրոյական է:

Փաշազադեն 2021թվականին թույլ է տվել բացահայտել, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմի օրն ինքը ստացել է Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի «ֆեթվան» եւ կարեւորել Ադրբեջանի «հաղթանակի» գործում Իրանի ներդրումը: Այդ հայտարարությունը հարուցել է Թուրքիայի բուռն բողոքը. նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության գրասենյակը սոցիալական X հարթակում կոշտ գրառում է կատարել, ըստ որի Ադրբեջանին «օգնել է ոչ թե մոլլապետության անարժեք թուղթը, այլ՝ թուրքական «Բայրաքտարը»»:

Արդեն հինգերորդ տարին է՝ Փաշազադեն ինքն Ադրբեջանի իշխանությունների հետ լրջագույն խնդիրներ ունի: Նախ, կառավարությունը որոշել է, որ կրոնական համայնքների հոգեւոր սպասավորներին՝ մոլլաներին, պետք է ոչ թե հոգեւոր առաջնորդը նշանակի, այլ՝ կրոնի եւ ազգային փոքրամասնությունների հարցերով պետական կոմիտեն: Այդուհետեւ մոլլաները վարձատրվում են պետական բյուջեից: Երկրորդ հարվածը Փաշազադեն ստացել է անցած ամռանը կայացած խորհրդարանական ընտրություններում. իշխանությունը նրա եղբորը պատգամավորության թեկնածու չի առաջադրել: Փաշազադեն այդպիսով զրկվել է հարազատ Լենքորանի եւ հարակից թալիշաբնական տարածքների վերահսկողությունից: Փաշազադեն այնքան է հեղինակազրկված, որ Իլհամ Ալիեւը նրան նույնիսկ թույլ չի տվել ներկա գտնվել Շուշիի մզկիթի բացման արարողությանը: Առհասարակ պատերազմից հետո Փաշազադեին «ազատագրված տարածքներում» ոչ ոք չի տեսել:

Նման «հեղինակություն վայելող» մոլլային ներկայացնել որպես Հայաստանի վարչապետի նկատմամբ «ազդեցություն ունեցողի»՝ միայն մի ենթադրության տեղ է թողնում. հայ հոգեւորականությունը կամ նպատակադրված է Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել, կամ նպաստել, որ Ալիեւի մոտ Փաշազադեի ռենոմեն վերականգնվի:

Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը չափազանց բարդ կենսագրություն ունի: Ըստ վստահելի տեղեկությունների, նա ազգությամբ թալիշ է, ծնվել է 1948թվականին՝ Լենքորանի շրջանի Ջիլ գյուղում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո տեղի կոլտնտեսությունում աշխատել է որպես բանվոր: 1968 թվականին ընդունվել է Բուխարայի «Մինի արաբ» հոգեւոր դպրոցը, ապա ավարտել Տաշքենդի Իսլամական ինստիտուտը, որն ավարտելուց անմիջապես նշանակվել է Թազա փիր մզկիթի ախունդ, Կովկասի մուսուլմանների հոգեւոր առաջնորդարանի քարտուղար, առաջնորդի տեղապահ: Փաշազադեն Կովկասի մուսուլմանների հոգեւոր առաջնորդ է նշանակվել 1980 թվականին:

Նրա կենսագրությունից ակնհայտորեն դիտարկվում է, որ էթնիկ թալիշ Ալլահշյուքյուր Փաշազադեն սեւագործ բանվորությունից հոգեւոր ուսումնառության է գործուղվել, երբ Ադրբեջանի հանրապետական ՊԱԿ-ի պետը Հեյդար Ալիեւն էր, իսկ Կովկասի մուսուլմանների հոգեւոր առաջնորդ կարգվել նրա կոմունիստական իշխանության վերջին շրջանում: Այստեղ պատահականության հանգամանքը պետք է լիովին բացառել: Փաշազադեն Կովկասի մուսուլմանների զմահ հոգեւոր առաջնորդ է ընտրվել 2004 թվականին: Դա չէր կարող տեղի ունենալ առանց Ռուսաստանի բարձրագույն իշխանության համաձայնության. Հյուսիսային Կովկասի ռուսաստանյան ինքնավարությունները մեծամասամբ իսլամադավան են: Փաշազադեի կենսագրության փակ էջերից մեկը վերաբերում է Աֆղանստանում խորհրդային գերի զինվորների հայրենադարձության հարցով մոջահեդների հետ նրա բանակցությունների մի քանի դրվագներին: Նման առաքելություն նա, անկասկած, իրականացրել է ՊԱԿ-ի եւ ԽՍՀՄ ԶՈՒ Հետախուզության գլխավոր վարչության պրոֆեսիոնալների հետ սերտ համագործակցությամբ:

Վերջին շրջանում Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները բավական բարդ են: Բաքվում Ալլահշյուքյուր Փաշազադեն ունի Ռուսաստանի ազդեցության գործակալի կայուն համարում: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա խորհրդային ՊԱԿ-ի բարձրաստիճան սպայի կոչում ունի: Ի՞նչ է քննարկվել կուլիսներում՝ դժվար է ենթադրել, բայց Փաշազադեն հայտարարել է, որ Ամենայն հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսի հետ հանդիպման անհրաժեշտություն չկա, քանի որ կաթողիկոսը «քաղաքական դերակատարություն է ստանձնել»:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

14 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

15 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

17 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

18 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

18 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

18 hours ago