Լրահոս 24/7
09.06.2025

Պուտինը «կմաքրի՞» հատուկ ծառայությունները

Պուտինը «կմաքրի՞» հատուկ ծառայությունները

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է ՌԴ երկու քաղաքացու, որ փորձել են Մոսկվայի ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների մեկի տարածք ինքնաշեն պայթուցիկ սարքեր տեղափոխել: Այդ մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել ԱԴԾ հանրային կապերի կենտրոնը: Հայտնում են, որ ձերբակալված անձանցից մեկը ծնվել է 1987, մյուսը՝ 1999 թվականին: Նրանք մտադիր էին ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկում «դիվերսիա իրականացնել»: Այդ նպատակն իրագործելու համար «չարամիտները թաքստոցից վերցրել են բաղադրիչներ եւ հավաքել ինքնաշեն պայթուցիկ սարք», բայց ձերբակալվել են «սարքը ձեռնարկության տարածք փոխադրելու փորձի ժամանակ»:

Ըստ ԱԴԾ տեղեկությունների, հիշյալ անձինք միմյանցից անկախ Telegram-ի միջոցով կապ են հաստատել ՌԴ Գերագույն դատարանի կողմից ծայրահեղական ճանաչված եւ Ռուսաստանի տարածքում արգելված ուկրաինական կազմակերպության հետ եւ նրա ցուցումով աշխատանքի են անցել ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկում, որտեղ կարեւորագույն օբյեկտները լուսանկարել եւ կադրերն ուղարկել են «իրենց կուրատորներին»: Ձերբակալված անձանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել, նախաքննություն է ընթանում:

ՌԴ ԱԴԾ-ի այս հաղորդագրությունն ուշագրավ է նրանով, որ հաջորդում է Ռուսաստանի տարածքում երկաթուղային գնացքակազմ գրոհելու եւ շուրջ հարյուր միավոր զինտեխնիկա ոչնչացնելու մասին ուկրաինական հատուկ ծառայությունների տարածած տեղեկատվությանը: Ընդ որում այդ փաստը հաստատել են ռուսաստանցի տասնյակ բլոգերներ, որ խստագույն քննադատության են ենթարկել ԱԴԾ-ին եւ մյուս պատկան մարմիններին՝ կատարվածը վերագրելով նրանց ոչ պրոֆեսիոնալ աշխատանքին: Ռուսաստանցի բլոգերներից մեկը զարմանք է հայտնել, թե ինչպե՞ս կարելի էր զրահատեխնիկա փոխադրող գնացքակազմը կանգնեցնել զորեն բարձած վագոններին մոտ: Նրա տեղեկացվածությամբ՝ ուկրաինական դրոններն ռազմական տեխնիկան գրոհել են՝ «հանկարծակի դուրս թռչելով ցորեն բարձած վագոններից»:

Արեւմտյան որոշ լրատվամիջոցներ ռազմական գնացքաշարի ոչնչացումն անվանել են ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից «Սարդոստայն-2» հատուկ գործողության իրականացում: Իրոք, եթե այդ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ապա Ռուսաստանը երկրորդ լուրջ հարվածն է ստացել: Իսկ դա վկայում է, որ ուկրաինական հատուկ ծառայություններն Ռուսաստանի ներսում ունեն ներդրված պրոֆեսոիոնալ գործակալներ:

Երկու դեռահասի կամ «ձախողված դիվերսանտի» ձերբակալությունն այս դեպքում խնդրի լուծում չէ: Ռուս-ուկրաինական պատերազմը վերածվում է տեխնոլոգիական եւ հատուկ ծառայությունների մրցակցության: Իսկ Ռուսաստանը, որքանով հասկացվում է, հակազդեցության բավարար միջոցներ չունի: Կամ էլ նախագահ Պուտինը պետք է հատուկ ծառայություններում «մեծ մաքրում» իրականացնի: Կգնա՞ նա նման քայլերի:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է