Լրահոս 24/7
10.06.2025

Պետք է նստել սեղանի շուրջ. այլ ճանապարհ չկա. Թաթուլ Հակոբյան

Պետք է նստել սեղանի շուրջ. այլ ճանապարհ չկա. Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է.

Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ամենայն Հայոց նոր կաթողիկոս բերելու ցանկությունը կոպիտ միջամտություն և ոտնձգություն է Հայ Առաքելական եկեղեցու գործերին: Մի կողմ եմ թողնում, որ վարչապետը չէ, որ պիտի քննի, թե ով ինչ է արել անձնական կյանքում: Լինի կաթողիկոսը կամ այլ հոգի:

Վարչապետ Փաշինյանի վերջին երկու շաբաթների գրոհը Մայր Աթոռի ուղղությամբ նույնքան ապօրինի է, անթույլատրելի ու դատապարտելի, ինքան մեր եկեղեցու երկու թեմերի առաջնորդների քաղաքական և ներքաղաքական հավակնությունները:

Կա՞ արդյոք այլ խորքային պատճառ/ներ որ մենք չգիտենք: Եթե կա, ապա պետք է հրապարակայնացնել:

Բայց, ավելի խոհեմ կլինի, որ կողմերը զսպեն իրենց:

Մասնավորապես, մեր թեմակալ առաջնորդները դադարեն քաղաքական հայտարարություններ անել և փողոցից վերադառնան եկեղեցի: Իմ մի շարք ընկերներ գրում են, որ թեմակալ առաջնորդները չեն կարող լռել և պայքարում են Հայաստանը կործանող իշխանությունների դեմ:

Եթե սա է բացատրությունն ու արդարացումը, ուրեմն մեր եկեղեցին պետք է պատրաստ լինի հարվածներ ընդունել: Դու չես կարող զերծ մնալ քննադատությունից ու հարվածներից, երբ մտնում ես քաղաքական պայքարի մեջ և վեղարդ չես հանում:

Իսկ Փաշինյանի դեմ պետք է պայքարեն քաղաքական ուժերը, այդ թվում նրանք, ովքեր ոգևորում և խրախուսում էին թեմակալ առաջնորդներին՝ փոքրոգաբար թաքնվելով նրանց փարաջայի հետևում:

Մյուս կողմից և առաջին հերթին, վարչապետ Փաշինյանը պետք է դադարեցնի իր հրապարակային արշավը և ամենօրյա գրառումները:

Պետք է նստել սեղանի շուրջ:

Այլ ճանապարհ չկա:

Մյուս ճանապարհները տանում են ներքաղաքական ճգնաժամի, ատելության, պատերազմի ու արյան:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է