Լրահոս 24/7
10.06.2025

Թրամփը բարձրացնում է Իրանի կարգավիճակը

Թրամփը բարձրացնում է Իրանի կարգավիճակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Օմանի միջնորդությամբ Իրանի հետ բանակցությունների հաջորդ փուլը կանցնի հունիսի 12-ին: «Նրանք կարողանում են լավ բանակցել, բայց երբեմն չափից դուրս կոշտ են, դա խնդիրներ է հարուցում: Մենք ձգտում ենք հասնել ավերածությունները եւ մահերը կանխող համաձայնության: Ես դա նրանց ուղղակի եմ ասել: Հույս ունեմ, որ ամեն ինչ այդպես էլ կլինի, թեեւ, գուցե, չստացվի»,- բանակցությունների հերթական փուլից երեք օր առաջ հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում Թրամփի դիրքորոշումը երկու անգամ փոխվել է: Նախապես նա պնդել է, որ Իրանը չպետք է ուրանի հարստացման հնարավորությունը պահպանի, ապա, ըստ մամուլի, համաձայնել է, որ Իրանը կարող է ունենալ ուրանը մինչեւ երեք տոկոս հարստացնելու տեխնոլոգիաներ, բայց հունիսի 8-ին Իսրայելի վարչապետ Նաթանյահուի հետ 40 րոպեանոց հեռախոսազրույցից հետո կրկին պնդել է, որ իրանական միջուկային ծրագիրը պետք է չեղարկվի ամբողջությամբ:

Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունը, սակայն, սենսացիայի տարր ունի: Խոսելով իսրայելա-պաղեստինյան հակամարտության, Գազայում հրադադարի հաստատման եւ պատանդների ու պահվող անձանց փոխանակման բանակցությունների մասին, ԱՄՆ նախագահն ասել է, որ ՀԱՄԱՍ-ի հետ շփումներին «ներգրավված է նույնիսկ Իրանը»:

ՀԱՄԱՍ-ի հետ բանակցություններն, ինչպես հայտնի է, փակուղի են մտել այն պատճառով, որ պաղեստինյան կողմը պահանջում է հաստատել ոչ թե ժամանակավոր, տվյալ դեպքում՝ վաթսունօրյա, այլ՝ տեւական հրադադար, որի ընթացքում իսրայելական բանակը պետք է հեռանա Գազայից: ՀԱՄԱՍ-ը որոշ վերապահումներով համաձայնել է Գազայի կառավարումը «միջազգային վերահսկողությանը հանձնելուն»: Իսրայելը չի ընդունում տեւական հրադադարի եւ զորքերը Գազայից ամբողջությամբ դուրս բերելու պայմանները:

Այս իրավիճակում, երբ նախագծի հեղինակը Միացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆն է, ֆորմալ միջնորդները՝ Կատարը եւ Եգիպտոսը, իսկ քննարկումներին ներգրավված է նաեւ Թուրքիան, ՀԱՄԱՍ-ի հետ բանակցություններում Իրանի դերակատարության մասին Դոնալդ Թրամփի հայտարարությունը քաղաքական, այսպես ասած՝ նոու-հաու է:

ԱՄՆ նախագահի խոսքից հասկացվում է, որ Իրանը նույնպես ձգտում է ՀԱՄԱՍ-ին համոզել, որ ընդունի Գազայում կարգավորման ամերիկյան առաջարկությունները: Ընդսմին, իսրայելական Yenet-ը, հղում անելով Նաթանյահուի կառավարության անանուն աղբյուրներին, Թրամփի այդ հայտարարությունը հերքել է:

Հնարավոր է՝ Նաթանյահուի կառավարությունը տվյալ պահին ձեռնտու չէ հրապարակայնացնել, որ Գազայում կարգավորման բանակցություններին ներգրավվել է նաեւ Իսրայելի «ոխերիմ թշնամի» Իրանը: Իսրայելում առանց այդ էլ Նաթանյահուին մեղադրում են ՀԱՄԱՍ-ի հետ գաղտնի կապեր ունենալու մեջ:

Բայց Թրամփն ինչու՞ է Իսրայելի վարչապետի հետ հեռախոսազրույցի հաջորդ օրը խոսել ՀԱՄԱՍ-ի հետ բանակցություններում «նույնիսկ Իրանի մասնակցության» մասին: Դա անոնս է, որ միջուկային ծրագրի հարցում Իրանը կարող է համեմատաբար մեղմ դիրքորոշու՞մ դրսեւորել: ԱՄՆ-ի նախագահը հրապարակայնացնում է, որ, չնայած առերեւույթ չափազանց կոշտ հռետորաբանությանը՝ Իսրայելը եւ Իրանը գործնական քաղաքականության ռեժիմում «ընդհանուր եզրեր ունե՞ն»: Հնարավոր է՝ Միացյալ Նահանգների նախագահը ՀԱՄԱՍ-ի հետ բանակցություններին Իրանի ներգրավվածության մասին խոսելով՝ պարզապես հասկացրել է, որ Իսլամական հանրապետությունը նույնպես տարածաշրջանային դերակատար է:

Ինչ մոտիվացիա էլ որ ունի ԱՄՆ նախագահը, Գազայում կարգավորման ոչ ֆորմալ բանակցություններին Իրանի մասնակցության մասին նրա հայտարարությունը քաղաքական առումով բարձրացնում է Իսլամական հանրապետության կարգավիճակը:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է