

Գյուղատնտեսական մթերումների հումքի ծրագրով հաստատվել է 214 հայտ՝ շուրջ 16,9 մլրդ դրամ ընդհանուր ծավալով, որի արդյունքում կնքվել է 8037 բերքի գնման պայմանագիր, և տրամադրվել է 3,27 միլիարդ դրամի սուբսիդիա: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թվականի պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:
Ծրագրի մեկնարկից մինչև 2024 թվականի ավարտը 1335 հայտ է հաստատվել, և ընդհանուր պորտֆելը կազմել է 122 միլիարդ դրամ: Ընդհանուր 75.876 բերքի պայմանագիր է կնքվել: 2024-ին արված գործողությունների արդյունքում մթերվել են 67.400 տոննա պտուղ-բանջարեղեն և 165 հազար տոննա խաղող:
Խոջոյանի խոսքով՝ խաղողի մթերումների գործընթացը կազմակերպելու նպատակով նաև 4 ընկերության տրամադրվել է շուրջ 3,1 մլրդ դրամի բյուջետային երաշխիք:
«Կոնյակի սպիրտի արտահանման ծրագրի աջակցության շրջանակում 3 շահառուի տրամադրվել է 750,5 միլիոն դրամ ծավալով աջակցություն, որի արդյունքում արտահանվել է շուրջ 70,5 միլիոն լիտր 100-տոկոսանոց կոնյակի սպիրտ»,- տեղեկացրեց փոխնախարարը:
Լոռու և Տավուշի մարզերում 2024-ի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված` հեղեղումների պատճառով հայտարարված Աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառած վնասի աջակցության տրամադրում ծրագրի շրջանակում գյուղատնտեսությանը աջակցության նպատակով 580 շահառուի տրամադրվել է 158,8 միլիոն դրամի աջակցություն:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…