Լրահոս 24/7

Չկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ․ Գենսեր

Մինչ Ադրբեջանի ռազմական դատարանում որպես վկա ու տուժող ներկայացվող անձինք իրար հերթ չտալով ցուցմունքներ են տալիս Արցախի կալանավորված ռազմաքաղաքական վերնախավի դեմ, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը համոզված է՝ դատարանն արդեն ունի իր վճիռները: Ընդ որում, հայտնի իրավապաշտպանի խոսքով, չկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ:

«Գործերը քննվում են ռազմական դատարանում, բայց միջազգային իրավունքի համաձայն՝ քաղաքացիական անձը չպետք է դատվի ռազմական դատարանում։ Սա միջազգային իրավունքի համաձայն անօրինական է, որովհետև ռազմական դատավորը և դատախազները անկախ և անաչառ չեն։ Նրանք հաշվետու են գլխավոր հրամանատարին, որն այս դեպքում, իհարկե, նախագահ Ալիևն է։ Այսպիսով՝ արդյունքը նախապես որոշված է։ Ռուբենը կդատապարտվի, մյուսները ևս։ Վերջին հաշվով, սա ավելի շատ քաղաքական հարց է, կարևոր է հիմա հասկանալ՝ ինչպե՞ս բանտից դուրս հանել բռնապետների կողմից կալանավորված քաղբանտարկյալներին», – «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց Գենսերը:

Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է չորս տասնյակից ավելի հոդվածներով՝ ահաբեկչությունից, վարձկանությունից, պատերազմ կազմակերպելուց մինչև զանգվածային սպանություններ։ Նախկին պաշտոնյային մինչև ցմահ ազատազրկում է սպառնում Բաքվում։ Բանտային վատ պայմաններ, հացադուլներից հյուծված մարդուն այլևս Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն էլ չեն կարող այցելել, ինչը, փաստաբանի խոսքով, է՛լ ավելի է մեծացնում անհանգստությունը։ Միջազգային կառույցի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին ավելի վաղ ասել էր, որ վերջին անգամ մարտին են տեսակցել Բաքվի բանտերում պահվող գերիներին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

7 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

8 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

9 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

9 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

10 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

10 hours ago