Լրահոս 24/7
12.06.2025

Խոսքն ուղղված էր Գարեգին Բ-ին, ոչ թե Եկեղեցուն

Խոսքն ուղղված էր Գարեգին Բ-ին, ոչ թե Եկեղեցուն

Վերջին օրերի ամենաքննարկվող թեման՝ վարչապետ Փաշինյանի՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հասցեին հնչեցրած քննադատությունն է։ Բայց հանրային դիսկուրսում մի վտանգավոր միտում կա՝ ոչ ոք այլեւս չի տարբերում անձի քննադատությունն ամբողջ Եկեղեցու դեմ հարձակումից։

Խոսքն ուղղված էր Գարեգին Բ-ին, ոչ թե Եկեղեցուն

Վարչապետի ելույթներում հստակ նշված էր. խոսքը վերաբերում է անձամբ կաթողիկոսին՝ որպես բարձր  եկեղեցականի, ում, ըստ վարչապետի, մեղադրում են սեռական ապրելակերպի վերաբերյալ կանոնների խախտման մեջ։ Այսինքն՝ քննադատությունն ուղված է կոնկրետ անձի վարքագծին, ոչ թե ինստիտուցիոնալ կառույցին՝ Եկեղեցուն։

Բայց ի՞նչ արձագանք տեսանք։ Դատողության փոխարեն՝ տեսանք զգայական ելույթներ։ Քաղաքական, հասարակական և հոգևոր շրջանակներում սկսեցին աղմկել՝ կարծես վարչապետը հայտարարություն էր արել ընդդեմ ամբողջ հավատքի։

Ով խուսափում է այս տարանջատումից՝ բացահայտ շահախնդիր է

Քաղաքական դաշտի լակմուսի թուղթն այսօր հենց սա է. ով չի ցանկանում տեսնել անձի և ինստիտուտի քննադատության տարբերությունը՝ նա բացահայտ շահախնդիր է, քաղաքական վաշխառու, ում համար կարևոր է ոչ թե ճշմարտությունը, այլ իր հաշվարկը։

Եթե նախկինների պարագայում առճակատումն ու քննադատությունը դեռ կարելի է դիտարկել որպես քաղաքական դիմակայություն՝, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքը՝ պացիֆիզմի, գիտակրթական մտածողության, արժանապատվության կրող մարդու կողմից, զարմացրեց, ավելի ճիշտ՝ հիասթափեցրեց։


Նրա միանալը այս ակնհայտ, խոցելի  թեմային՝   բացահայտ մանիպուլացնող  մեջբերումներով, համեմատություններով, գնահատականներով, մի բանի մասին է խոսում՝, անցյալի չմարսված նեղացվածության  ու վերջին քաղաքական շանսի  կապիտալիզացիայի փորձի։

Եվ այնուամենայնիվ, բոլորը շրջանցում են թիվ 1 հարցը


Հիմնական հարցը մնում է օդում կախված՝ Վեհափառը կարո՞ղ էր երեխա ունենալ ու լռել… Լռել ու շարունակել մնալ Վեհափառ։


Այո, կարելի է հարց բարձրացնել՝ արդյոք արժե՞ր վարչապետին բարձրացնել այս թեման։ Կարող էր ուրիշ մեկն անել, կարող էր ավելի հարմար պահ գտնվել։ Բայց փաստը մնում է փաստ. թեման բացվել է, իսկ ըստ  էության արձագանք՝ չկա։
Մի հասարակություն, որ  չկարողացավ բարձրաձայնել՝ առանց վախի, առանց սրբազան ծածկագրերի, առանց կուսակցական թելադրանքի, այն, ինչը բոլորը  գիտեն ապա այդ հասարակությունն արդեն մանիպուլացվում է։

Ճշմարտությունը երբեմն կարող է ցավեցնել, բայց լռությունը՝ խեղդել։


Թիվ 1 Մեդիա -ի հիմնադիր  Էդգար Բաբայան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է