Լրահոս 24/7

Հունաստանն ու Հայաստանը միջազգային հարթակներում հանդես են գալիս միանման դիրքորոշումներով. Նիկիտաս Կակլամանիս

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսի հետ: Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:

Դեսպան Մկրտչյանը շնորհավորել է Նիկիտաս Կակլամանիսին Հունաստանի օրենսդիր մարմնի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել նրան հաջողություններ։ Դեսպանը հույս է հայտնել, որ վերջինիս պաշտոնավարման օրոք հայ-հունական խորհրդարանական շփումները կակտիվանան ինչպես բարեկամական խմբերի մակարդակով, այնպես էլ տարբեր մշտական հանձնաժողովների միջև պարբերական շփումներով։ Միաժամանակ շեշտվել է բարձր մակարդակով փոխադարձ այցեր իրականացնելու կարևորությունը։

Հունաստանի խորհրդարանի նախագահն ընդգծել է Հայաստանի հետ Հունաստանի ունեցած գերազանց հարաբերությունների մակարդակը և խոստացել իր առավելագույն ուժերը ներդնել նաև խորհրդարանական մակարդակով դրանք ակտիվացնելու ուղղությամբ։ Այս համատեքստում նա նշել է, որ առաջիկայում հրավեր կուղարկվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին՝ Հունաստան պաշտոնական այց իրականացնելու նպատակով։

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները։ Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման Հայաստանի ջանքերը և նախաձեռնությունները՝ ներկայացնելով նաև Հայաստանի պատրաստակամությունը խաղաղության պայմանագրի ստորագրման կապակցությամբ, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Դեսպանն անդրադարձել է նաև ԵՄ-ի հետ հարաբերություններին և այդ համատեքստում նաև անդրադարձել Հունաստանի հետ փոխգործակցությունը էլ ավելի խորացնելու և դրանց ռազմավարական բնույթ հաղորդելու հեռանկարներին։

Նիկիտաս Կակլամանիսն ընդգծել է, որ Հունաստանն ու Հայաստանը միջազգային հարթակներում հանդես են գալիս միանման դիրքորոշումներով։ Նա նաև նշել է, որ Հայաստանի սուվերենությունը և տարածքային ամբողջականությունը անսակարկելի են, իսկ միջպետական խնդիրները պետք է կարգավորվեն բացառապես դիվանագիտական ճանապարհով։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

10 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

11 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

11 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

11 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

11 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

11 hours ago