

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Զարուհի Ազնաուրյանը:
Զարուհի Ազնաուրյանը Հիմնադրամի թիմին է միացել 2019թ–ին` աշխատանքի անցնելով որպես մշտադիտարկման և գնահատման մասնագետ և 2023թ․-ից զբաղեցնում էր ծրագրերի և արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը: Իր գործունեության ընթացքում նախագծել և իրականացրել է բազմաթիվ կենսական ծրագրեր՝ ապահովելով սահմանային համայնքների համաչափ զարգացումը:
Մինչ Հիմնադրամը Զարուհին աշխատել է որպես մշտադիտարկման, գնահատման, հաշվետվողականության և ուսուցման համակարգող Save the Children միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակում։ Իր մասնագիտական կարիերայի ընթացքում Զարուհին տարբեր ոլորտներում իրականացրել է մի շարք հետազոտություններ և ուսումնասիրությունններ։
Զարուհին ավարտել է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը և ունի կիրառական սոցիոլոգիայի մագիստրոսի աստիճան։
Ամուսնացած է, ունի երկու որդի:
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…