Լրահոս 24/7
14.06.2025

Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը՝ Աղվերանում

Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը՝ Աղվերանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Աղվերանում տեղի է ունենում Հակակոռուպցիոն խորհրդի հերթական հիստը։ Այդ մասին վարչապետը գրել է սոցցանցում՝ հրապարակելով նաև տեսանյութ։

Օրակարգային առաջին հարցով քննարկվել են ՏԻՄ ընտրախախտումների վերաբերյալ «Անկախ դիտորդ» դաշինքի և «Ականատես» դիտորդական առաքելության կողմից վեր հանված խնդիրները, ընտրական հանցագործությունների քննության ընթացքը: Անդրադարձ է կատարվել օրինականության նկատմամբ վերահսկողության մակարդակի բարձրացմանը, ընտրակաշառքի դեպքերի բացահայտմանը, ընտրախախտումների կանխարգելմանն ուղղված քայլերին, կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմներին, ընտրական ծախսերի թափանցիկության ապահովմանը: Վերոնշյալ հարցերի ուղղությամբ կարևորվել է ընտրակաշառքի պատճառահետևանքային կապերի վերհանումը, վարչական ռեսուրսի հստակ սահմանումն ու կուսակցությունների ֆինանսավորման ստանդարտի սահմանումը:

Օրակարգի երկրորդ հարցը վերաբերել է գնումների ոլորտում քրեական գործերի ընթացքին: Տեղեկատվություն է տրամադրվել կայացվող որոշումների վերաբերյալ` հապահովումն թափանցիկության: Խորհրդի անդամներն անդրադարձել են պետական գնումների կարգավորումներին, Պետական վերահսկողական ծառայության վերահսկողական գործողություններին, հանրային վերահսկողության մեխանիզմներին, լրացուցիչ լծակների նախատեսմանը, ձևաչափերին, գնումների գործընթացում կարողությունների զարգացմանը:

Հաջորդիվ ներկայացվել են կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քննության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուղղություններով կատարված աշխատանքները: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ 2024 թվականի ընթացքում կոռուպցիոն բնույթի ավարտված քրեական վարույթներով պատճառվել է 8 մլրդ 20 մլն դրամի գույքային վնաս: Վերականգնվել է 1 մլրդ 163 մլն 514 հազար դրամ գույքային վնաս:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված եղել է 152 հայցադիմում՝ Հակակոռուպցիոն դատարանի վարույթում: Արգելանք է դրված՝ շուրջ 1500 անշարժ գույքի, 290 շարժական գույքի, 400 իրավաբանական անձում մասնակցության իրավունքի, 540 մլրդ դրամական միջոցի վրա: Ընդհանուր հայցագինը կազմում է շուրջ 600 մլրդ դրամ: Կայացվել է 5 դատական ակտ, կնքվել է հաշտության 8 համաձայնություն:

Հաշտության համաձայնություններով Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 7 անշարժ գույք, 2 շարժական գույք, 2025 թվականի հունիսի 3-ի դրությամբ` 815 մլն 200 hազար դրամ և 50 հազար 720 եվրո: Օրինական ուժի մեջ է մտել 1 դատական ակտ:

Տեղեկացվել է, որ պետական (համայնքային) շահերի պաշտպանության ուղղությամբ 2024 թվականի ընթացքում կայացված դատական ակտերով փաստացի վերականգնվել է շուրջ 2 մլրդ 785 մլն դրամ կամ 7 մլն 69 հազար դոլար: 2024-ին դատախազների կողմից ներկայացված հայցերով Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 2 մլրդ 785 մլն 511 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 18 միավոր անշարժ գույքի նկատմամբ:

2024 թ. ընթացքում դատախազական ակտերի հիման վրա պետությանը և համայնքներին վերադարձված գույքերի ընդհանուր արժեքը կազմում է 107 մլն 341 հազար դրամ: Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով բավարարվել է 43 հայցապահանջ՝ 207 մլն դրամի:

2025 թ. առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել 7 գույքի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմել է 3 մլրդ 365 մլն դրամ: 2025 թ. առաջին կիսամյակի ընթացքում համայնքների սեփականության իրավունքն է վերականգնվել 4 գույքի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 275 մլն դրամ:

2025-ի առաջին կիսամյակի ընթացքում բավարարված հայցերով հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 218 մլն դրամ: Նույն ժամանակահատվածում դատախազական ակտերի հիման վրա համայնքներին են վերադարձվել՝ Խաշթառակ բնակավայրի մանկապարտեզի մասնաշենքը, Դիլիջան համայնքի մանկապարտեզի մասնաշենքը, Մարտունի համայնքի մարզադաշտը:

Տեղեկացվել է նաև, որ Զինվորական դատախազությունը պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում վերականգնել է 11մլն 310 հազար դոլարին համարժեք 4 մլրդ 462 մլն 706 հազար դրամ:

Կառավարության որոշմամբ ստեղծված Վերականգնված միջոցների միասնական հաշվին ստեղծման օրվանից՝ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից առ այսօր, մուտք է եղել 17 մլրդ 167 մլն դրամ:

Օրակարգի վերջին հարցով ներկայացվել են Ազդարարման համակարգի զարգացման ոլորտում կատարված աշխատանքները և առկա խնդիրները: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ Ազդարարման համակարգի կատարելագործման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքում վերջին շրջանում աճել է ազդարարումների թիվը: Մասնավորապես, տեղեկացվել է, որ 2021 թվականին ազդարարման թիվը եղել է 75, 2022 և 2023 թթ.116-ական, 2024-ին 380, իսկ 2025-ի առաջին կիսամյակում արդեն իսկ այդ թիվը հասել է 282-ի:

Ըստ պատասխանատուների՝ Ազդարարման համակարգի կատարելագործման գործում հաշվի է առնվում նաև միջազգային փորձը, անանունության և անվտանգության երաշխիքների կատարելագործումը: Ներկայացվել են նաև համակարգի զարգացմանն ուղղված առաջարկություններ:

Ամփոփելով` վարչապետ Փաշինյանը հանձնարարել է խորհրդի նիստում քննարկված և բարձրացված խնդիրների շուրջ շարունակել քննարկումները և դրանց լուծման քայլերը ներկայացնել հաջորդ նիստում:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է