

Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ:
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրներ:
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Էրդողանը նշել է, որ Իսրայելի՝ Իրանի դեմ հարձակումները վտանգում են տարածաշրջանի անվտանգությունը: Նա ընդգծել է, որ Նեթանյահուի կառավարության օրենքներին հակասող կեցվածքը բացահայտ սպառնալիք է միջազգային համակարգի համար, և տարածաշրջանն այլևս չի կարող հանդուրժել նոր պատերազմ:
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան առաջին օրվանից կենտրոնացել է դիվանագիտական ջանքերի վրա՝ հարձակումները դադարեցնելու համար: Նա շեշտել է, որ Իրանի հետ խնդիրների լուծման միակ ճանապարհը դիվանագիտությունն է, և անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերադառնալ բանակցությունների սեղան:
Հեռախոսազրույցի վերաբերյալ մանրամասներ է հայտնել նաև Կրեմլը՝ տեղեկացնելով, որ առաջնորդները կողմ են արտահայտվել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը և վիճելի հարցերի՝ դիվանագիտական մեթոդներով կարգավորմանը:
Բացի այդ, Վլադիմիր Պուտինը հայտնել է իր երախտագիտությունը թուրքական կողմին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների կազմակերպմանն աջակցելու համար:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…