Լրահոս 24/7

Որ Թրամփն այդքան կոպիտ եւ ցինիկորեն Պուտինի «վրայից կանցնի»՝ վեր է նույնիսկ երեւակայությունից

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին ասել է, որ նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ:

«Ես նրան խորհուրդ եմ տվել նախ զբաղվել Ռուսաստանով, դադարեցնել պատերազմը, ապա նոր մտածել Մերձավոր Արեւելքում միջնորդության մասին»,- ասել է Թրամփը:

Այն, որ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ՄԱԿ-ի Խարտիան կոպտորեն ոտնահարող երկրի նախագահը չի կարող այլ հակամարտության կողմերին միջնորդություն առաջարկել, ակնարկել էր նաեւ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն: Բայց որ Թրամփն այդքան կոպիտ եւ ցինիկորեն Պուտինի «վրայից կանցնի»՝ վեր է նույնիսկ երեւակայությունից:

Երբ ասում էինք, որ ուկրաինական պատերազմն Ռուսաստանի, նրա ժողովրդի համար ծուղակ է, թակարդ է, հայրենական պուտինապաշտները մեզ «ժողովրդի թշնամի» էին ներկայացնում: Հիմա Ռուսաստանն այն վիճակում է, որ Անվտանգության խորհրդի քարտուղարը Հյուսիսային Կորեայի առաջնորդի «ոտքն է գնում», իսկ ԱԳ նախարարի վիզավին Ջեյհուն Բայրամովն է: Սա չի նշանակում Ռուսաստանի վրա չարախնդալ:

Ընդամենը փաստերի արձանագրում է, որ Հայաստանի իշխանություններին եռակի-քառակի աչալրջության եւ սառը հաշվենկատության պիտի մղի, հանրությանը՝ գիտակցված ողջախոհության:

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

12 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

12 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

12 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

12 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

13 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

13 hours ago