

Ս․թ․ մայիսի 27-29-ը Fastex US-ն ազդարարել է իր մուտքն ամերիկյան շուկա՝ հասանելի դառնալով ԱՄՆ-ի 27 նահանգներում։ Ընկերության ներկայացուցիչները մասնակցել են Լաս Վեգասում կայացած Bitcoin 2025-ին՝ բլոկչեյն ոլորտի ամենամասշտաբային իրադարձություններից մեկին, որը մեկ վայրում է միավորել Web3 պրոդուկտերը և ծառայությունները։
Fastex US ընկերության մենեջեր Վահե Բալյանը նշել է․ «Fastex Exchange-ի ներկայությունը Միացյալ Նահանգներում հարթակի համաշխարհային զարգացման կարևոր մասն է։ Այս տարածաշրջանը Web3 տեխնոլոգիական լուծումների համար ապահով, արդեն ձևավորված օրենսդրական կարգավորումներով և օգտատերերի համար լավագույն փորձառությամբ միջավայր է»։
Fastex US-ն աշխատում է Fastex էկոհամակարգից առանձին՝ իր ենթակառուցվածքներով և ինքնուրույն կառավարմամբ։ Այս պահին հարթակն ԱՄՆ քաղաքացիներին առաջարկում է սփոթ թրեյդինգի ծառայություն մի շարք կրիպտոակտիվներով ՝ Bitcoin (BTC), Ether (ETH), Fasttoken (FTN), XRP, Solana (SOL), Cardano (ADA) և այն։
Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանն ամերիկյան հայտնի CoinDesk լրատվական կայքի հետ զրույցում ընդգծել է հատկապես այս ժամանակահատվածում և օրենսդրական այսպիսի փոփոխությունների համատեքստում այս տարածաշրջան մուտք գործելու դրական հնարավորությունը. «Տեղի են ունեցել մի շարք օրենսդրական փոփոխություններ՝ հաշվի առնելով ԱՄՆ կառավարության մոտեցումները։ Ռիսկեր կան, բայց դրանք ցածր են», – ասել է նա:
Միջոցառման շրջանակում Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը News.Bitcoin-ի հետ զրույցում կիսվել է նորարարության և կարգավորումների վերաբերյալ Fastex-ի մոտեցումներով․ «Մենք պետք է համագործակցենք կարգավորումներ մշակողների հետ, քանի որ և՛ մենք, և՛ նրանք միմյանցից սովորելու բաներ ունենք։ Սա միասնական ճանապարհ է, որտեղ հաճախորդների անվտանգությունը և պաշտպանվածությունն առաջնային է»։
Fastex US նախագծի մեկնարկը Bitcoin 2025-ի ընթացքում ազդարարվել է կրիպտո փոխանակման հարթակի մուտքով ամերիկյան շուկա՝ ընդլայնելով Fastex-ի ներկայությունն այդ տարածաշրջանում։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…