Լրահոս 24/7
19.06.2025

«ՀԷՑ-ը Կարապետյանից վերցնում են, որ թուրքերին տան»․ Կրեմլի քարոզիչը կեղծ պնդում է անում

«ՀԷՑ-ը Կարապետյանից վերցնում են, որ թուրքերին տան»․ Կրեմլի քարոզիչը կեղծ պնդում է անում

Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ ակտիվորեն տարածում են Կրեմլի քարոզիչ Անդրեյ Արեշևի հոդվածը՝ հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կայանալիք այցի վերաբերյալ։

Քարոզիչը իրադարձությունը կապում է ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալության և նրան պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ազգայնացնելու վերաբերյալ ավելի վաղ Փաշինյանի արած հայտարարությունների հետ։

«Վարչապետի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ազգայնացման մասին հայտարարված մտադրությունը ոչ այլ ինչ է, քան հայաստանյան իշխանությունների կողմից սկսված ռեյդերային արշավի քողարկում, որի նպատակը ընկերության զավթումն է և հետագայում թուրքերին հանձնելը։ Առկա տեղեկատվության համաձայն՝ խոսքը վերաբերում է Aksa Energy ընկերությանը, որը պատկանում է Kazancı Holding-ին, իսկ դրա սեփականատեր Ջեմալ Քազանջին հետաքրքրված է Հայաստանի էներգետիկ ցանցերի գնմամբ»,- գրել է քարոզիչը։

Նա պնդել է, թե հիմնական միջնորդը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է, որը իբրև թե զբաղվում է նաև Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի վերավաճառքով նույն թուրքերին։

Փաստացի, Արեշևը պնդում է անում՝ հղում անելով ինչ-որ «առկա տեղեկությունների», առանց վկայակոչելու հստակ աղբյուր կամ իր պնդումն ապացուցող որևէ փաստ։

«Փաստերի ստուգման հարթակը» բաց աղբյուրներում, այդ թվում նաև նշված թուրքական ընկերության առցանց ռեսուրսներում Արեշևի պնդումը հաստատող փաստեր չհայտնաբերեց։ Ընկերությունը երբևէ առնվազն հրապարակային կերպով հետաքրքրված չի եղել Հայաստանում էներգետիկ նախագծերով։

Ավելին, տեղեկությունը հերքել է նաև Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղարը՝ անվանելով այն զառանցանք։

Այսպիսով, Կրեմլի քարոզչի պնդումը ոչ փաստահեն է ու հերքված։

Հոդվածը հրապարակվել է Կրեմլի հայտնի քարոզչական հարթակում
Արեշևի հոդվածը հրապարակվել է 2005 թվականից գործող ռուսաստանյան Ռազմավարական կուլտուրայի հիմնադրամ (Фонд Стратегической Культуры/Strategic Culture Foundation, ՌԿՀ) կոչվող կազմակերպության հանդեսում։ Հիմնադիրը հենց Արեշևն է՝ Կրեմլի ակտիվ քարոզիչը, որը պարբերաբար հայտնվում է հայկական լրատվական որոշ հարթակներում։

ՌԿՀ-ն ներկայանում է որպես աշխարհաքաղաքական թեմաների վերաբերյալ անկախ փորձագիտական վերլուծությունների հարթակ, սակայն շատ վաղուց հայտնի է որպես Կրեմլի քարոզչական հարթակ, որում հրապարակվում են կեղծ ու մանիպուլյատիվ հոդվածներ՝ հիմնականում հակաարևմտյան բնույթի։

Հիմնադրամն ակտիվորեն աշխատում է նաև հետխորհրդային երկրների իշխանությունների դեմ քարոզչության ուղղությամբ։

Փաստերի ստուգման EU vs Disinformation հարթակը, որը ռուսական ապատեղեկատվության դեմ պայքարի շրջանակներում բազմաթիվ հետաքննություններ է կատարել, ժամանակին ուսումնասիրել էր և պարզել, որ այս կազմակերպությունը թափանցիկ չի աշխատում, թաքցնում է իր աշխատակիցներին, տարածում է ռուսական կենտրոնական իշխանության քարոզչական թեզերը։

Թեզն առաջինը շրջանառել է Հայաստանի ընդդիմությունը
Հատկանշական է, որ այս թեզն առաջին անգամ շրջանառվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի կողմից։

Վերջինս, նախօրեին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով թեմային, պնդել էր, թե Փաշինյանը «ռուսական կապիտալով ընկերությունները պետք է ազգայնացման անվան տակ խլի, որ այս ամեն ինչը հանձնի թուրքերին»։

Նյութի աղբյուրը` FIP։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է