Լրահոս 24/7
20.06.2025

Մոսկվայի «կես-հղիությունը»

Մոսկվայի «կես-հղիությունը»

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 18-ին օտարերկրյա լրատվամիջոցների ղեկավարներին ասել է, որ հանուն հակամարտության կարգավորման եւ կայուն խաղաղության հաստատման պատրաստ է հանդիպել Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ: Ըստ երեւույթին, նրա այդ հայտարարությունը կամ «հերթապահ» էր, կամ հարուցել է քաղաքական վերնախավի եւ ուժային կառույցների դժգոհությունը:

Հաջորդ օրը Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հանդես է եկել մեկնաբանությամբ, որի ընդհանուր իմաստն այն է, որ Ռուսաստանի նախագահին «այնքան էլ ճիշտ չեն հասկացել», եւ նա Ուկրաինայի նախագահ ասելով՝ նկատի է ունեցել այն պաշտոնյային, ով երկրի սահմանադրությանը համաձայն «ժողովրդավարական ընթացակարգով կընտրվի այդ պաշտոնում»: Լրագրողները «քինախնդրորեն» հակադարձել են՝ իսկ ի՞նչ կանի Պուտինը, եթե Զելենսկին վերընտրվի:

«Բայց դա կլինի ուկրաինական ժողովրդի ընտրությունը»,- կարծես թե «հանձնվել է» Կրեմլի մամուլի խոսնակը:

Տվյալ դեպքում, սակայն, Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը «լյապ» է թույլ տվել: Այն պարզ պատճառով, որ եթե ըստ Ուկրաինայի սահմանադրության Զելենսկին լեգիտիմ նախագահ չէ, ապա դրանում նա ոչ մի մեղք չունի. չլիներ Ռուսաստանի հարձակումը, Զելենսկին ռազմական դրություն չէր հայտարարի, պաշտոնավարման ժամկետը լրանալուց առաջ օրենքով սահմանված կարգով կանցկացներ նոր ընտրություններ:

Այսինքն, եթե Պուտինը չի կարող բանակցել Ուկրաինայի «ոչ լեգետիմ նախագահի» հետ եւ իր այդ դիրքորոշումը հիմնավորում է Ուկրաինայի սահմանադրությամբ, նշանակում է, որ նա ընդունում է Ուկրաինայի սահմանադրության բացարձակ լեգիտիմությունը եւ իրավազորությունը: Իսկ սահմանադրությամբ Ուկրաինան անկախ, ինքնիշխան պետություն է՝ ԽՍՀՄ-ից ժառանգած սահմաններում:

Պուտինի տրամաբանությամբ ստացվում է, որ 2014 թվականից հետո Ուկրաինայի ոչ մի նախագահ լեգիտիմ չէ, քանի որ նրա ընտրությանը չի մասնակցել ամբողջական Ղրիմը եւ Դոնբասի մի զգալի հատվածը: Իսկ եթե վաղն Ուկրաինայում նախագահի ընտրություններ նշանակվեն, ապա դրանց չի մասնակցի արդեն գրեթե ամբողջական Դոնբասը, Խերսոնի, Զապորոժիեւի, Սումի մարզերի բնակչության մի մասը: Այսինքն, նոր նախագահն ապրիորի կլինի ոչ լեգիտիմ, քանի որ չի ներկայացնի այն ամբողջական ժողովրդին, որ հանրաքվեով սահմանադրություն է ընդունել:

Կարելի՞ է ենթադրել, որ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն այս տարրական ճշմարտությունը չգիտի: Իհարկե՝ ոչ: Այդ դեպքում Ուկրաինայում նոր ընտրությունների անցկացման պուտինյան պահանջն ի՞նչ է իրենից ներկայացնում: Միայն մի բան՝ որ տարածքներում այդ ընտրություններն անցկացվեն, դրանք էլ կկազմեն «Նոր Ուկրաինայի տարածքը», եւ Ռուսաստանն արդեն պայմանագրով դրանք կճանաչի:

Այս մոտեցումն Ուկրաինայի կողմից հակադարձվում է, որ նախագահական նոր ընտրություններ հնարավոր է անցկացնել, եթե Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վերականգնվի 1991 թվականի սահմաններում: Պատերազմի կամ հակամարտության սկզբնապատճառը դա է: Իսկ Ռուսաստանի նախագահը խոսում է այլ «սկզբնապատճառներից»՝ վկայակոչելով ռուս եւ ռուսախոս բնակչության իրավունքները:

Միջազգային իրավունքն, իհարկե, փոքրամասնությունների ինքնակառավարման եւ մշակութային ինքնության երաշխիքներ սահմանում է: Բայց այդ ինքնորոշումը նախ պետք է ժողովրդավարական ընթացակարգով համաձայնեցվի տվյալ երկրի կենտրոնական իշխանությունների հետ, ինչպես, օրինակ, Թաթարստանն է ՌԴ կազմում կամ՝ Չեչնիան, երկրորդ՝ դա պետք է տեղի ունենա առանց արտաքին միջամտության: Ուկրաինայի ռուս եւ ռուսախոս բնակչությունն այդ երկրի քաղաքացիներ են եւ պետք է մասնակցեն բոլոր ընտրություններին եւ հանրաքվեներին: Նրանց կամարտահայտության օրինականությունը պայմանավորված է Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերմամբ: Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը դա գերազանց գիտի:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է