Սիրիայի արևմտյան Հասաքա նահանգի Կասրակ շրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է հարձակման, հաղորդում է «Al-Maalomah» իրաքյան գործակալությունը։
Նրա աղբյուրների համաձայն՝ բազան ենթարկվել է ականանետային կրակի: Չի նշվում, թե ով է կրակ բացել։
Հրապարակման աղբյուրները նշել են, որ այս հարձակումը «իր տեսակի մեջ առաջինն է» և տեղի է ունենում «արտասահմանյան ներկայության նկատմամբ աճող ժողովրդական դժգոհության» ֆոնին, քանի որ տեղացիները բազան համարում են «օկուպացիայի խորհրդանիշ»:
















