Մինսկի Անկախության պալատում սկսվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը։
Նիկոլ Փաշինյանը հեռավար է մասնակցել նիստին։
Դրան մասնակցում է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Բացմանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ԵԱՏՄ-ն աշխարհի ուշադրություն է գրավում, ոմանք դրան նայում են բարյացակամորեն, իսկ մյուսները սպասում են, որ ասոցիացիայի անդամները կսայթաքեն և կցրվեն։














