

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
-Դուք գիտե՞ք վաղը մենք ինչպիսի հարեւան ենք ունենալու ի դեմս Իրանի,
-Դուք համոզվա՞ծ եք, որ Չինաստանը միանալու է Ռուսաստանի եվրասիական «ակումբին»,
-Դուք գիտե՞ք, որ Ռուսաստանը մտադիր է Մերձավոր Արեւելքում հակաամերիկա-իսրայելական կոալիցիային ներգրավել նաեւ Պակիստանին,
-Դուք տեղյա՞կ եք, թե ԱՄՆ եւ Թուրքիայի նախագահները ՆԱՏՕ-ի գագաթաժողովի «կողասրահներում» ինչ են քննարկել,
-Դուք Պարսից ծոցի արաբական միապետությունների աշխարհաքաղաքական կողմնորոշումից որեւէ բան գիտե՞ք,
-Դուք չգիտե՞ք, որ Հնդկաստանն Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմը չի դատապարտել, ինչպես նաեւ՝ Ֆրանսիան, Հունաստանը, Կիպրոսը, Եվրամիությունն՝ առհասարակ:
Դուք այս եւ բազմաթիվ այլ հարցերի պատասխանը չունեք: Ձեզ բավական է, որ լինեք Հայաստանում Իրանի դեսպանի զոմբին: Թե բա՝ «Ալիեւին խնդրել ենք, որ Իրանի դեմ իր տարածքից հարձակումների մասին տեղեկատվությունը հետաքննի»: Իսկ դուք երազում եք, որ Իրանը «խորտակիչ հարված կհասցնի Ադրբեջանին»: Դուք կամ քաղաքականությունից ոչինչ չեք հասկանում, կամ Հայաստանը միտումնավոր տանում եք մի «ճամբար», որտեղ նրան միայն մի «պատվավոր դեր է վերապահված»՝ թիթեռնիկի նման նետվել մոմի բոցի վրա եւ այրվել:
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…