

Հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի հայտարարությունը․
«Հայաստանի Հանրապետությունում ուժգին հարված հասցվեց միավորող արժեքներին. հերոսաբար կռվողները վերածվեցին դասալիքների, Հերոս զինվորները՝ մեկուսացած հաշմանդամություն ունեցողների, Հերոսածին մայրերը՝ բողոքավոր որդեկորույսների, տարիներով պայքարող Արցախցիները՝ անտուն փախստականների, երիտասարդներն ու ուսանողները՝ չկողմնորոշված մոլորյալների, որոնց ապագայի տեսլականը Հայրենիքը լքելն է:
Բիզնեսը, մասնավոր ոլորտը վերածում են «քերելու» առարկայի, իսկ գործարարին՝ թշնամու: Դրանով այս իշխանությանը հաջողվեց գրեթե ամբողջությամբ ոչնչացնել երկրի ներքին ներդրումային մթնոլորտը: Այս ամենը բերեց վերջին յոթ տարիների ընթացքում առավելապես զրո հավելյալ արժեք արտադրող ընկերությունների ստեղծման, իսկ օտարերկրյա ներդրողների համար դարձանք ոչ հետաքրքիր և անհեռանկարային երկիր:
Ներկա իշխանություններն իրենց առաքելությունը պատվով կատարող լրագրողներին փորձեցին մեկուսացնել, հիմնավոր ճիշտ խոսքը կամ քննադատությունը փորձեցին զրոյացնել՝ փոխարենն աղբ լցնելով հանրային խոսքի հարթակներում: Կարողացան հայհոյանքի միջոցով վախի մթնոլորտ ստեղծել, նույնիսկ առաջին անգամ Հայ տղամարդն անզոր եղավ պաշտպանելու իր կնոջ և դստեր արժանապատվությունը։
Միանշանակ է, որ Հայաստանը դարձնելու ենք բարեկեցության երկրիր, աղքատություն բառը թողնելու ենք անցյալում, և հանրային դաշտը հայհոյախառն աղբից մաքրվելու է։
Պայքարելու ենք»։
2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…
Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…