Լրահոս 24/7

Ֆասթ Բանկը հովանավորել է «Հուսո առագաստ» միջազգային փառատոնի հերթական միջոցառումը

Ֆասթ Բանկի հովանավորությամբ օրերս «Մետրո» թատրոնում կայացել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի 11-րդ միջազգային փառատոնի նախընտրական փուլը: Մասնագիտական ժյուրին 60 հայտերից ընտրել է 21 հեղինակ կատարողների, որոնցից 13-ն անցել են փառատոնի եզրափակիչ փուլ։

«Հուսո առագաստ» միջազգային փառատոնի ժյուրիի նախագահ, երգահան Էդուարդ Զորիկյանը տեղեկացրել է, որ փառատոնի եզրափակիչ փուլը տեղի է ունենալու հուլիսի 18-ից 20-ը Սևանում ․ «Այդ երեք օրվա ընթացքում կլինեն և՛ շփումներ, ծանոթություններ, վարպետաց դասեր՝ թե՛ ոկալի, թե՛ կիթառի։ Մի խոսքով, երեք օրն էլ շատ հագեցած է լինելու։ Երկու հիմնական համերգներ կլինեն, վերջին օրվա համերգը կլինի փառատոնի փակման գալա-համերգը», – ասել է նա:

«Հուսո առագաստ» հեղինակային երգի մասնակիցներից 23-ամյա Լիանան մասնագիտությամբ դաշնակահարուհի է, առաջին անգամ է մասնակցել «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնին: Լիանան առաջիկայում նախատեսել է գրել շատ հեղինակային երգեր՝ ներկայանալով որպես հեղինակ-կատարող․ «Ակնկալիքները մեծ են, որովհետև արդեն իսկ ձեռք եմ բերել լավ ծանոթություն, ընկերներ: Հետոյի համար էլ, իհարկե, լավ փորձ է ինչ-որ բան սկսելու համար», – ասել է նա:

Ֆասթ Բանկն արդեն երրորդ տարին է աջակցում փառատոնի իրականացմանը և շարունակում է մնալ մշակութային նախաձեռնությունների կողքին։ Բանկի հովանավորությունը նպատակ ունի նպաստել մշակութային կյանքի ակտիվացմանը և ստեղծագործ միջավայրի զարգացմանը:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև Բանկի հավելվածը։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

19 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

19 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

19 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

20 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

20 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

20 hours ago