Լրահոս 24/7

Կտրիճ Ներսիսյանն էլ է իմ եղբայրը, բայց Կաթողիկոս չէ և պետք է հեռանա Վեհարանից. վարչապետ

Մի շարք ամուսնացյալ քահանաներ իրենց վերադասի հրահանգով ու պարտադրանքով փորձել են վիճարկել երեկվա իմ հայտարարությունը, թե Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր ամուսնացյալ քահանաներն իմ եղբայրներն են, որովհետև չեն խաբում ժողովրդին և Աստծուն։ Այդ մասին Ֆեյսբուքում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հարգելի Տեր հայրեր, ես հարցադրում չէի արել, ես արել էի պնդում և վերահաստատում եմ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր ամուսնացյալ քահանաներդ իմ եղբայրներն եք, ներառյալ բացասական հայտարարություններ անողներդ, որովհետև Դուք չեք խաբում ոչ ժողովրդին, ոչ Աստծուն։

Բայց ի վերջո, եթե Դուք էլ զավակ ունեք, Կտրիճ Ներսիսյանն էլ, ինչու՞ նա Եկեղեցում ավելի բարձր կարգավիճակ ունի, քան Դուք, այն պարագայում երբ նա խաբում է ժողովրդին ու Աստծուն իսկ Դուք՝ ոչ։ Երբ նա ուխտել է ամուսնանալ Եկեղեցու հետ ու դավաճանել է Եկեղեցուն, և նրա բարձր կարգավիճակը հիմնված է այդ ուխտի վրա, որը դրժել է։

Ինչու՞ պիտի շնացող «կուսակրոնը» գերակայի Ձեր նկատմամբ և ղեկավարի Ձեզ, երբ այդ իրավունքը ձեռք է բերել միայն կուսակրոնության ուխտի բերումով և որը պղծել է:

Կտրիճ Ներսիսյանն էլ է իմ եղբայրը։ Բայց Կաթողիկոս չէ և պետք է հեռանա Վեհարանից։ Եթե չհեռացավ, իրար հետ եղբայրաբար կհեռացնենք, հարգելի ամուսնացյալ քահանաներ»,- նշել է նա:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

3 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

4 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

4 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

4 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

5 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

5 hours ago