Լրահոս 24/7

Գոհ եմ Ծառայության աշխատանքից. վարչապետը՝ ՊՊԾ կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Վարչապետը շնորհավորել է ծառայության ծառայողներին տոնական օրվա առիթով և շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: «Արդեն երկու տարի Պետական պահպանության ծառայությունը գործում է որպես Վարչապետի ենթակա մարմին, և, ըստ էության, դա կառույցի ինստիտուցիոնալ զարգացման մի հերթական փուլն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և վստահություն հայտնել, որ այդ որոշումը կապահովի Ծառայության հետագա բնականոն զարգացումը, քանի որ Պետական պահպանության ծառայությունում ձևավորված է անհրաժեշտ պրոֆեսիոնալ ներուժ:

«Եթե կա պրոֆեսիոնալիզմ, նշանակում է՝ կա նվիրում, կա ազնվություն, կա հետևողականություն, կա գիտելիք, որովհետև առանց այդ ամենի հնարավոր չէ ունենալ պրոֆեսիոնալիզմ»,-հավելել է վարչապետը: Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը խոսել է պրոֆեսիոնալ շարունակական զարգացման խթանների կարևորության՝ կամավոր ատեստավորման մասին, ինչպես նաև ծառայողի կողմից պարտականությունների կատարման համար պատշաճ միջավայրի և պայմանների ստեղծման, ծառայության տեխնիկական և նյութական հագեցվածության մեխանիզմների ձևավորման մասին: «Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ գոհ եմ Ծառայության աշխատանքից: Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար այն ըմբռնմամբ, որ մենք պետք է ոչ մի վայրկյան չմոռանանք, որ այսօրվա պրոֆեսիոնալիզմը վաղն արդեն կարող է բավարար չլինել»,- նշել է վարչապետը և մաղթել հաջողություն ու բարի ծառայություն:

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար Պետական պահպանության ծառայության մի խումբ աշխատակիցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պարգևատրվել են Վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

14 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

15 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

17 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

18 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

18 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

18 hours ago