

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Երևանի քաղաքապետարանն իր աշխատանքի կենտրոնում տեսնում է երևանցուն։
Շնորհակալագրերով եմ պարգևատրել «Ակտիվ քաղաքացի» հարթակում ամենաակտիվ ներգրավվածություն ցուցաբերած յոթ երևանցիներին և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին:
«Ակտիվ քաղաքացի» հարթակը մեզ համար պարզապես տեխնոլոգիական գործիք չէ։ Դրա միջոցով մենք համատեղ փոխում ենք քաղաքային կառավարման ձևը՝ դարձնելով այն առավել հասանելի, բաց և քաղաքացիների կարիքներին արձագանքող։
Երևանը կառուցում է նոր՝ վստահության մշակույթ, որը ձևավորվում է թե՛ քաղաքապետարանի աշխատակիցների նվիրումով, և թե՛ ակտիվ երևանցիների ներգրավվածությամբ, ովքեր իրենց դիտարկումներով օգնում են տեսնել, ախտորոշել և լուծել խնդիրները։
Ամեն բարձրաձայնված հարց, պատասխան, արձագանք և լուծում այն հիմքն է, որի վրա ձևավորվում է մեր քաղաքի նոր դիմագիծը։
Քաղաքապետարանի ամենաակտիվ աշխատակիցները մեր թիմի առաջապահ ուժն են՝ այս նոր մշակույթի կրողն ու ձևավորողը։
Միևնույն ժամանակ, այս մշակույթի իրական շարժիչ ուժը քաղաքացին է՝ նա, ով նկատում ու բարձրաձայնում է խնդիրները։
Նրանց օրինակն ապացուցում է, թե ինչպես կարող է յուրաքանչյուր երևանցի մասնակցել իր քաղաքի բարելավմանը։
Սա այն Երևանն է, որին ձգտում ենք՝ բաց, հասանելի, ժողովրդավար ու պատասխանատու։
Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ՝ նվիրման և ամենօրյա կարևոր աշխատանքի համար»։
76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…
Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…
«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…