

Չորեքշաբթի՝ հուլիսի 2-ին, Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհայի հանձնարարությամբ, Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոն Գինքելը հրավիրվել է արտաքին գործերի նախարարություն: Այս մասին հաղորդում է Европейская правда-ն:
Ամերիկացի դիվանագետի հետ զրույցի հիմնական թեմաներն էին ԱՄՆ ռազմական օգնությունը և երկու պետության պաշտպանական համագործակցությունը՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմի ֆոնին:
Դիվանագետին ընդունել է Սիբիհայի տեղակալ Մարիանա Բեցան, որը «շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին՝ Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր ցուցաբերած աջակցության համար և ընդգծել է նախկինում հատկացված պաշտպանական փաթեթների մատակարարման շարունակության կարևորությունը՝ հատուկ շեշտը դնելով Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդման վրա»:
Այս այցը տեղի է ունենում ԶԼՄ-ների այն տեղեկատվության ֆոնին, որ Պենտագոնը դադարեցրել է հակաօդային պաշտպանության որոշ հրթիռների և այլ բարձր ճշգրտության զինամթերքի մատակարարումներն Ուկրաինա՝ ԱՄՆ զենքի պաշարների կրճատման մասին մտահոգությունների պատճառով:
Պարբերականը հիշեցրել է, որ հունիսի 25-ին՝ Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե կստուգի` արդյոք կարող է Ուկրաինային փոխանցել լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…