Լրահոս 24/7

ԱԺ-ում կրքերը թեժացան, Աղազարյանը շիշ նետեց ՔՊ-ի ուղղությամբ

ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի ելույթից հետո դահլիճում կրքերը բորբոքվեցին։ Ելույթ ունենալով ՀԷՑ-ի պետականացման հետ կապված նախագծի մասին՝ նա նշեց, թե սա արվում է հակառուսական տրամադրություններ բորբոքելու համար։ Աղազարյանը ռուսական կողմին կոչ արեց չտրվել Հայաստանի սադրանքներին։ ԱԺ ՔՊ խմբակցությունից սկսեցին բղավել՝ «ամոթ, ամոթ»։

Հակոբ Արշակյանը փորձեց մեղմել վիճակը, դիտողություն արեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանին։

Այդ ընթացքում նրան հանդիմանեց նաև Տիգրան Պարսիլյանը։ Սակայն Հովիկ Աղազարյանը տեղից շիշ նետեց ՔՊ խմբակցության ուղղությամբ, ապա հաշիվներ մաքրելու համար դուրս հրավիրեց Պարսիլյանին։ Սակայն պատգամավորները միջամտեցին, թույլ չտալով, որ բանը ծեծկռտուքի հասնի։

Հակոբ Արշակյանը Աղազարյանին դուրս հրավիրեց՝ նշելով, որ որպես սանկցիա արգելում է նրան այսօր մասնակցել նիստին։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

31 minutes ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

40 minutes ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

50 minutes ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

1 hour ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

2 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

2 hours ago