«Առաջիկա երկու շաբաթների ընթացքում Սահմանադրական փոփոխությունների խորհուրդը նիստ կհրավիրի»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ հավելելով, որ Սահմանադրության նոր տեքստը, սակայն, դեռ ամբողջությամբ պատրաստ չէ։
«Տեքստի մշակմանն ուղղված գաղափարական հիմնադրույթների շուրջ պետք է քննարկում տեղի ունենա, երբ ունենանք համապատասխան որոշումները՝ խորհրդի համաձայնության տեսքով, արդեն կլրամշակենք տեքստն ու կվերջացնենք»,- նշել է նա:
Նախարարի խոսքով՝ քննարկվելու է նաև Անկախության հռչակագրի վերաբերյալ հարցը։














