Լրահոս 24/7
04.07.2025

Գլխավոր դատախազը միջնորդագիր ներկայացրեց Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ

Գլխավոր դատախազը միջնորդագիր ներկայացրեց Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովի հուլիսի 4-ի նիստին ներկայացրեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:

Ներկայացնելով դատավարական նախապատմությունը՝ Աննա Վարդապետյանը նախ հիշեցրեց, որ ՔԿ զինվորական գլխավոր վարչությունում 2017-ին նախաձեռնվել է քրեական վարույթ, և կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ««Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ հողատարածքը զավթվել և 2010-2015 թվականներին, առանց կառուցապատման իրավունքի, հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմը նշված հողատարածքի վրա ինքնակամ կառուցել է առանձնատուն:

2016 թվականին դեկտեմբերի 12-ին միջգերատեսչայան մրցութային հանձնաժողովի կողմից անցկացված մրցույթի արդյունքում միանձնյա հաղթող է ճանաչվել Երևան քաղաքի բնակիչ Բենիամին Սուրենի Ղալեչյանը, որի նշված հողամասը 25 տարի ժամկետով տրվել է վարձակալության՝ կառուցապատման իրավունքով, 2 տարվա ընթացքում 250 մլն դրամի ներդրումով հանգստի գոտի կառուցելու համար: Ըստ Աննա Վարդապետյանի՝ Բենիամին Ղալեչյանը Սեյրան Օհանյանի՝ ՊՆ ղեկավարի պաշտոն եղած ժամանակ վարորդ Արթուր Առաքելյանի մորաքրոջ որդին է:

Գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ հսկող դատախազի ներկայացրած առաջարկության համաձայն՝ կատարված քննությամբ ձեռք են բերել բավարար փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում են 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերին, 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, 444-րդ հոդվածի 2-րդ մասին) հանրային քրեական հետապնդում հարուցելու համար:

«Այն բանի համար, որ նա 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ը, զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, 2010-2015 թվականների ընթացքում զավթել, առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ մակերեսով հողատարածքը:

Կառուցապատման իրավունքի բացակայության պայմաներում Սեյրան Օհանյանը հանձնարարել է իրեն ենթակա ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Աշոտ Գրիգորյանին և այլ անձանց ՊՆ-ի կողմից իրականացված գնումների գործընթացին մասնակցած շինարարական կազմակերպությունների և դրանց ծառայողների ներգրավմամբ կազմակերպել, ապահովել հիշյալ տարածքում իր համար տան կառուցումը: Նշված տարածքի և այնտեղ գտնվող գույքի պահպանությունը Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ իրականացվել է ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների կողմից, որոնց 2011-2016 թվականներին պետական բյուջեի միջոցներից վճարվել է առնվազն 13 մլն 120 հազար աշխատավարձ: Խոսքը պահպանության ծառայության մասին է, որն իրականացվել է ռազմական ոստիկանության ծառայողների կողմից»,- ասաց Վարդապետյանը:

Գլխավոր դատախազը ներկայացրեց նաև շինությունը ապօրինաբար կառուցելու մանրամասները, գնումների գործընթացի որոշ մանրամասներ, որի հետևանքով 2010-2015 թվականների ընթացքում ինքնակամ զավթված բնության հատուկ պահպանվող տարածքում մոտ 124 մլն 892 հազար դրամ արժողությամբ մի քանի շինություններից կազմված առանձնատան ինքնակամ կառուցում է իրականացվել, ներկայացրեց նաև առանձնատան լողավազանի և շոգեբաղնիքի կառուցման համար ներգրավված անձանց մասով տեղեկություններ, նշեց, որ շինաշխատանքների դիմաց չվճարված գումարի շրջանակում «ատկատ» է կիրառվել:

«Սեյրան Օհանյանը շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությամբ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին օգտագործելով, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, իսկ գործողությունների հետևանքով ծանր վնաս է պատճառվել հասարակությանը, պետության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ»,- ասաց Վարդապետյանը՝ ընդգծելով, որ պաշտոնատար անձինք և պետական գնումների գործընթացներին մասնակցություն ունեցող կազմակերպությունը ներգրավվել են ինքնակամ զավթված, բնության հատուկ տարածքում շինության կառուցմանը, ինչ արդյունքում ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը զրկվել է իր նպատակին ծառայելու հնարավորությունից:

«Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ տալ համաձայնություն ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ»,- ասաց նա:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է