Լրահոս 24/7
04.07.2025

Միրզոյանն առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Շվեդիայի դեսպանին և պարգևատրել ԱԳՆ պատվո մեդալով

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 4-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Նախարար Միրզոյանն ընդգծել է դեսպան Սվենսոնի՝ որպես ՀՀ-ում Շվեդիայի առաջին ռեզիդենտ դեսպանի, նշանակալի ներդրումը Հայաստան-Շվեդիա հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում՝ հավելելով, որ նրա պաշտոնավարումը համընկել է աշխարհում և հատկապես Հայաստանի համար բարդ ժամանակաշրջանի հետ:

Երկուստեք գոհունակությամբ նշվել են վերջին տարիներին Հայաստանի և Շվեդիայի միջև քաղաքական երկխոսության զգալի ակտիվացումը, համագործակցության ընդլայնումը թե՛ ԵՄ, թե՛ Նորդիկ-բալթյան երկրների հետ ձևավորված ձևաչափում, ինչպես նաև առևտրատնտեսական կապերի ընդլայնումը:

Նախարար Միրզոյանը կարևորել է Շվեդիայի հետ շարունակական փոխգործակցությունը ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված փախստականերին Շվեդիայի կողմից ցուցաբերված աջակցությունը:

Արարատ Միրզոյանը և Պատրիկ Սվենսոնն ընդգծել են երկու երկրների միջև գործընկերության զարգացման հեռանկարների հարցում առկա հստակ փոխըմբռնումը:

Արդյունավետ աշխատանքի և երկկողմ հարաբերությունների առաջխաղացման գործում ներդրած ավանդի համար նախարար Միրզոյանը դեսպան Պատրիկ Սվենսոնին պարգևատրել է ԱԳՆ պատվո մեդալով՝ նրան հաջողություն մաղթելով հետագա գործունեության մեջ:

Լրահոս
Պատրաստ ենք աջակցել թե՛ Երևանին, թե՛ Բաքվին․ Լավրով
19:29

Վլադիմիր Սպիվակովը հիվանդությունից հետո ապաքինվում է Երևանում
17:28

Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
15:52

ՌԴ-ն երախտապարտ է Թուրքիային Ուկրաինայում կարգավորմանն աջակցելու պատրաստակամության համար. Պեսկով
14:03

Ուժեղ քամուց վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
13:11

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
12:32

Ռուսաստանն ընդունել է Թրամփի առաջարկը Ուկրաինայի հարցով. Լավրով
17:01

Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխվել է
16:46
Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխվել է
Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի խաղաղություն է հաստատվել. Բայրամով
16:20

Թրամփը հայտարարել է ամերիկյան ընտրական համակարգի խոցելիության մասին
16:07

Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ հատուկ վերանայման բողոքը մուտքագրվել է Վերաքննիչ դատարան 
15:55

Ռուսաստանը երբեք չի միջամտել այլ երկրների ներքին գործերին. Պեսկով
15:45

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և «3+3» հարթակը
15:21

Ուրիշ բան չենք պահանջում, ուզում ենք բացեն գործարանը, աշխատենք. աշխատակից
15:00

Ռոսսելխոզնադզորը կասեցնում է Իրանից ծաղիկների ներմուծումը՝ կասկածելով հայկական ծագման մեջ
14:45