Լրահոս 24/7
04.07.2025

Իմ լիազորություններից մինիմալ անգամ չեմ շեղվել. Արծվիկ Մինասյան

Իմ լիազորություններից մինիմալ անգամ չեմ շեղվել. Արծվիկ Մինասյան

Տարբեր զգացողություններ էի ունենում, երբ լսում էի դատախազի ելույթը, այնուհետև հարցուպատասխանը: Մի պահ ջղայնացա, մի պահ հանգստացա, որովհետև հասկացա, որ, ամենայն հավանականությամբ, իրավական տեսակետից ՀՀ գլխավոր դատախազին կա՛մ ճիշտ չեն զեկուցել, կա՛մ պատշաճ ուսումնասիրություն չի իրականացրել այս գործի մանրամասների մասով: Այդ մասին Ազգային ժողովում իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրի քննարկման շրջանակում՝ իր ելույթի ժամանակ, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Վերագրվում են ինձ բաներ, որոնք ոչ միայն իրավական տեսակետից վերագրելի չեն, այլ մտադրություններ, որոնք բացարձակ տեղ չունեն»,- հայտարարեց Մինասյանը:

Պատգամավորը հիշեցրեց՝ 2016-ի սեպտեմբերի 27-ին է նշանակվել ՀՀ բնապահպանության նախարար, և առաջին ամսվա հիմնական անելիքը եղել է ոլորտի խնդիրներին ծանոթանալը, այդ թվում՝ բոլոր հատուկ պահպանվող տարածքների մասով, իսկ այդպիսի տարածքները ՀՀ-ում 310 հազար հեկտար են կազմում: Ըստ Մինասյանի՝ միայն «Սևան» ազգային պարկում խորհրդային ժամանակներից կառուցված 4800 ապօրինի շինություններ կային:

Նախարարի պաշտոնին նշանակվելուց հետո իր առաջին խնդիրը, ըստ պատգամավորի, եղել է անօրինական կերպով հողերի օգտագործումը բացառելը: Որոշվել է՝ հողերի օգտագործման համար պետք է վճարվի, իսկ օգտագործումը պետք է համապատասխանեցվի բնապահպանական կանոններին:

«Որևէ իրավանորմ տիկին դատախազը չի կարող վկայակոչել, որ խախտվել է: Այն բոլոր պնդումները, թե իբր եղել են ձևական, իրականությանը չեն համապատասխանում: Մրցույթը իրականացվել է ըստ գործող կարգավորումների: Որևէ արգելք որևէ անձի նկատմամբ չի եղել: Բնապահպանության նախարարը և նախարարության աշխատակիցները չունեն որևէ իրավական պարտավորություն՝ ստուգելու, պարզելու անձանց փոխկապակցվածության վերաբերյալ: Դա նաև մարդու իրավունքի խախտում է: Չկա այդ իրավունքը, ես ո՞նց պետք է վերցնեմ, ասեմ՝ X անձը Y-ի հետ կապված է»,- ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ Մինասյանը չի տեղեկացրել, որ այնտեղ կա ապօրինի շինություն, պատգամավորը պատասխանեց. «Եթե նշեի, կստացվեր, որ ճանաչում եմ այդ շինությունը, երկրորդ՝ սահմանափակում եմ ապագա մրցույթի մասնակիցներին»:

Ինչ վերաբերում է գլխավոր դատախազի հայտարարությանը, թե Արծվիկ Մինասյանը գիտեր, որ շենք-շինությունները կառուցվել են Սեյրան Օհանյանի կողմից, պատգամավորը պատասխանեց. «Սուտ: Ես ոչ միայն չեմ իմացել, թե ով է կառուցապատել, ավելին, պարոն Օհանյանը կապ ունի՞ կառուցապատման հետ, թե՞ չէ: Ես ընդամենն ասել եմ, որ ինձ փոխանցված տեղեկությունների համաձայն՝ օգտագործվում է պարոն Օհանյանի կողմից»:

Արծվիկ Մինասյանը նաև հայտարարեց. «Ես իմ լիազորությունների սահմաններում եմ գործել, իմ լիազորություններից մինիմալ անգամ չեմ շեղվել, գործել եմ՝ ելնելով պետության և շրջակա միջավայրի շահերից»:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր: Հարցը քննվում է Ազգային ժողովում:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է