Լրահոս 24/7
04.07.2025

Ոչ մեկին չի կարելի գյուլլել պատի տակ՝ ո՛չ թմրամոլին, ո՛չ հանցագործին. Ալեն Սիմոնյան

Ոչ մեկին չի կարելի գյուլլել պատի տակ՝ ո՛չ թմրամոլին, ո՛չ հանցագործին. Ալեն Սիմոնյան

Ակնհայտ է, որ Բագրատ Գալստանյանն («Սրբազան պայքար» շարժման առաջնորդ – խմբ.) արդեն չէր կարողանում միտինգ կազմակերպել, և դա փաստ է: Հիմա ասում են, որ դա միտինգի կազմակերպում է, այլ ոչ թե ահաբեկչություն: Ակնհայտ է լինելու նաև, որ եթե դուք կարդաք այդ 77-էջանոց տեքստը, կտեսնեք, որ խոսքը միտինգի մասին չէ: Ուզում եմ հասկանալ՝ ՀՀ-ում միտինգ կազմակերպելու, մարդկանց հրավիրելու, կազմակերպչական գործ անելու համար երբևէ որևիցե մեկը մտահոգություն ունեցե՞լ է: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Իրենք իրենց ստերի մեջ արդեն խճճվել են ու պատրաստ են ամեն ինչ ասել, նաև ասում են՝ ձայնագրությունները նաև մոնտաժված են: Հիմա ինչ հնարավոր է, իրենք ասելու են, բայց այսօրվա տեխնիկական միջոցներով շատ հանգիստ կարելի է ապացուցել՝ արդյոք դա արհեստական բանականությա՞մբ է ստեղծված, թե ոչ, արդյոք այդ ոզնիները կամ զենքը խաղաղ միտինգ կազմակերպելո՞ւ համար են»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ Բագրատ Գալստանյանը և ընդդիմությունն այլևս սպառել էին որևէ քաղաքական գործընթաց փողոցում գեներացնելը:

«Ուզում եմ հասկանամ՝ այն սարկավագը, որն ասում է՝ ուզում եմ Նիկոլին սպանեմ, Ալենին սպանեմ, Արարատին սպանեմ, նա էր կազմակերպիչը քաղաքական, թե այն մնացած մարդիկ էին, ովքեր այսօր որպես մեղադրյալ են անցնում, ո՞ւր են քաղաքական գործիչները, քաղաքական այն միավորները, որ քաղաքական գործը պետք է ասեին, քաղաքական գործընթացը կազմակերպեին:

Հասկացանք, ձեզ թույլ եք տալիս ասելու՝ էս ժողովուրդը խորը անասուն է, բայց մարդիկ կարդալ էլ գիտեն, գրել էլ գիտեն: Ես էլ եմ պայքարել, բայց մենք ո՛չ շշեր ենք ունեցել, ո՛չ պայթուցիկ ու զենք ենք ունեցել»,- նշեց Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ որևիցե մեկը լսե՞լ է հստակ բացատրություն այն նախադասության, թե ինչ է նշանակում «երկու հոգի պատի տակ գյուլլում ես, ընտանիքներին էլ փոխհատուցում տալիս, իրենք էլ դրա վրա ուրախանում են»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ասում են՝ դա թմրամոլներին է վերաբերում, Սիմոնյանը հակադարձեց. «Ոչ մեկին չի կարելի գյուլլել պատի տակ՝ ո՛չ թմրամոլին, ո՛չ հանցագործին: Ոչ ոք դրա իրավունքը չունի, առավել ևս Բագրատը կամ որևիցե մի կերպար: Բա իրենց մոտ ինչի էր թմրամիջոց հայտնաբերվել»:

Հիշեցնենք՝ ՔԿ-ն արդեն իսկ հերքել է մամուլում տարածվող տեղեկությունները «Սրբազան պայքար» շարժման ներկայացուցիչների կողմից ահաբեկչություն և իշխանությունը զավթելու նախապատրաստություն կատարելու դեպքի վերաբերյալ արձանագրված խոսակցությունները մոնտաժելու, «բառերն իրար կպցնելու» միջոցով նախադասություններ ձևակերպելու, զրույցը համատեքստից կտրված ներկայացնելու, ամբողջ խոսակցությունները արհեստական բանականության միջոցներով ստացած լինելու վերաբերյալ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ գլխավոր դատախազի՝ իրեն ուղղված միջնորդագիրը՝ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է