Էրդողանի` Բաքու կատարած այցից հետո նա կրկին բարձրացրել է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» թեման։ Այս մասին ասված է Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի հետ առնչվող տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Իրանի դիրքորոշումը միանշանակ է՝ միջանցքի հարցը դուրս է քաղաքական գործիչների լիազորություններից և գտնվում է միայն Գերագույն առաջնորդ՝ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի իրավասության տակ։
Իրանը նախկինում էլ հավատացել է Արևմուտքի խոստումներին՝ ծանր հետևանքներով։ Այսօր Իսլամական Հանրապետությունում չկա տեղ դիվանագիտական փորձարկումների համար։
Որոշումը կայացնում է առաջնորդը։ Ոչ մի արտաքին ճնշում չի փոխի Իրանի անսասան դիրքորոշումը։ Սա ազգային արժանապատվության և ռազմավարական անվտանգության հարց է»,– տելեգրամյան ալիքների փոխանցմամբ՝ ասված է հաղորդագրության մեջ։