Categories: Հայաստան

47-ամյա հայրը, որը ՀՀ ՊՆ ծառայող է, և նրա 16-ամյա տղան դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոցներ

 

Երեկ՝ հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:25-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոտիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 47-ամյա Հայկ Հ.-ն է: Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, հերթական ահազանգն է ստացվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որ «վերջույթների շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:

Այս անգամ նշված բժշկական կենտրոն է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Մեսրոպյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Գասպարյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 16-ամյա Ռաֆայել Հ.-ն է: Ըստ 2 բժշկական կենտրոնների բժիշկների հայտնածի՝ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժինների ծառայողները ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների հետ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, համագործակցելով Արաբկիրի քննչական բաժնի խմբի հետ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22:50-ի սահմաններում, Վրացական փողոցի 17 շենքի բակում նշված անձանց իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է հասցրել նույն փողոցի բնակիչ, 33-ամյա Հայկ Ա.-ն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Հայկ Ա.-ին ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Հայկ Հ.-ն ծառայում է ՀՀ Պաշտպանության նախարարությունում, իսկ Ռաֆայել Հ.-ն սովորում է Երևանի քոլեջներից մեկում:

editors

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

6 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

7 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

8 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

10 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

10 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

11 hours ago