

«Ես չգիտեմ, թե ինչպիսին է պալատական կյանքը: Մենք չենք ապրում պալատական կյանքով»,- «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:
Նա շեշտել է, որ իրենց ընտանիքի կյանքում ստեղծվել են նոր իրավիճակներ (օրինակ` անվտանգության ծառայությունը, կառավարական ամառանոց տեղափոխվելը), սակայն վարչապետի տիկնոջ խոսքով` իրենք դա չեն ընդունում որպես պալատական կյանք:
Անդրադառնալով կառավարական ամառանոցի վերանագորման համար ծախսերին՝ Աննա Հակոբյանը նշել է. «Վերանորոգումն արժեցել է այնքան, ինչքան մեր բազմաթիվ ծանոթների դեպքում, ովքեր գնել են տուն և վերանորոգել են ճիշտ նույնքան բյուջեով, որքան՝ կառավարական ամառանոցի դեպքում: Իմ համար դա տարօրինակ չէ»,- ասել է նա հավելեով. «Ծառաներ, աղախիններ… այդպես չէ. կան աշխատողներ, բայց դա մեզ համար նույնպես նոր երևույթ չէ, քանի որ տասնյակ տարիներ ես մշտապես տանն ունեցել եմ օգնող ձեռք: Ծառաներ, աղախիններ. ես երբևէ այդ մարդկանց նման անուններ չեմ տալիս, ընդամենը նրանք օգնում են մեզ տան գործերում»:
Մանրամասները` տեսանյութում:
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…