Լրահոս 24/7
07.07.2025

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչների և թարգմանության խնդիրը կլուծվի. Բաթոյան

ԱԺ ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Տևական ժամանակ է, ինչ Հայաստանում կա հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչների և թարգմանության խնդիր։ Խոսքը թե՛ մասնագիտական կրթության, թե՛ թարգմանիչների հավաստագրման մասին է, ինչից նաև կախված է ծառայությունների մատչելիությունը լսողության խնդիրներ ունեցող անձանց համար։

Խնդիրը լուծելու համար դեռևս մեկ տարի առաջ նախաձեռնել եմ քննարկումներ տարբեր շահագրգիռ կողմերի հետ։

Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ հայերեն ժեստերի լեզվի թարգմանչի միջին մասնագիտական կրթական ծրագիր ներդնելու աշխատանքները մշակելու նպատակով, որում ընդգրկված են ոլորտի համապատասխան կառույցներից ընտրված մասնագետներ։

Ըստ սահմանված ժամանակացույցի՝ աշխատանքային խումբը կկազմի գործողությունների պլան, որով էլ կմշակվեն գործողության իրականացմանն ուղղված քայլերը՝ ծրագիրը 2025-2026 ուսումնական տարում Երևանի պետական հումանիտար քոլեջում փորձնական ներդնելու նպատակով։

Սա կարևոր քայլ է՝ տևական ժամանակ առկա խնդրին համակարգային լուծում տալու համար, հետևաբար կարևորում եմ բոլոր ներգրավված կողմերի սերտ համագործակցությունը՝ վերահաստատելով նաև գործընթացին աջակցելու իմ պատրաստակամությունը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36

Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56

Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14

Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26

Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51

Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38

TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54