Լրահոս 24/7
07.07.2025

ՀՀ-ն պատրաստ է ընդունելու բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը

ՀՀ-ն պատրաստ է ընդունելու բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը

Հուլիսի 11-20-ը Երևանը կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը. սպասվում է շուրջ 400 մասնակից՝ 21 երկրից։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են Եվրոպայի առաջնության նախապատրաստական ընթացքը, անդրադարձել կազմակերպչական հարցերին։

Թիմային մարզաձևերի պատմության մեջ ռեկորդային մասնակիցներ Հայաստանում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է բասկետբոլի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունը Հայաստանում հյուրընկալելու կարևորությունը, ինչը, ըստ նրա, ամբողջությամբ համահունչ է ՀՀ կառավարության պետական քաղաքականությանն ու ռազմավարությանը:

«ՀՀ կառավարությունը վարում է միջազգային խոշոր մրցաշարերը մեր երկրում անցկացնելու քաղաքականություն, և տափօղակի հոկեյի ու կարատեի առաջնություններից հետո սա այս տարվա երրորդ խոշոր մրցաշարն է: Նախատեսվում է անցկացնել նաև վոլեյբոլի մրցաշարը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունում առանձնահատուկ ընդգծված է խաղային մարզաձևերի խրախուսման քաղաքականությունը, և բասկետբոլի առաջնությունը ևս այդ համատեքստում է:

«Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ այս տարի առաջին անգամ անցկացվեց «Դպրոցականների բասկետբոլի լիգան», որը մեծ հետաքրքրություն առաջացրեց երեխաների շրջանում. ավելի քան 8700 դպրոցականներ մասնակցեցին համայնքային փուլին: Եզրափակիչ խաղը և երկրպագուների ներկայությունը ցույց տվեցին, որ խաղային մարզաձևերով զբաղվելու ներուժը մեր երկրում շատ մեծ է»,- ասել է նախարարը՝ հույս հայտնելով, որ այս օրերին ևս բազմաթիվ երկրպագուներ կքաջալերեն մեր հավաքականին:

Նախարարի գնահատմամբ՝ սպորտային մեծ տոն է նախատեսվում. մրցաշարին մասնակցում է 21 հավաքական՝ 400 մասնակցով, շուրջ 1000 արտասահմանցի երկրպագուներ ու կամավորներ: Ընդ որում՝ սա ռեկորդային ցուցանիշ է թիմային մարզաձևերից Հայաստանում անցկացվող միջազգային մրցաշարերի մասնակցության տեսանկյունից:

Երկրպագուների աջակցությունը կամրապնդի Հայաստանի հավաքականի հաջող ելույթները

Խաղերը հեռարձակվելու են Առաջին ալիքով և միջազգային ֆեդերացիայի յութուբյան ալիքով՝ հասանելի դառնալով նաև հեռուստադիտողի համար և նպաստելով Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը:

«ՀՀ կառավարությունն իրականացնում է ամբողջական ֆինանսավորում. առաջնությանը նախապատրաստվելիս կատարվել են նաև ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ, որը կնպաստի նաև մեր երկրում բասկետբոլի զարգացմանը»,- խոսքը եզրափակել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին համատեղ ջանքերի և կազմակերպչական աշխատանքների համար:

Նախարարը կոչ է արել երկրպագուներին հնարավորինս ակտիվ լինել և ձեռք բերել տոմսեր՝ իրենց ներկայությամբ խրախուսելով մարզիկներին:

Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ երկրպագուների ակտիվ աջակցությունը նաև կամրապնդի Հայաստանի հավաքականի հաջող ելույթները:

Ակումբային և համալսարանական սպորտի զարգացումը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ ակումբային սպորտի զարգացումն առանցքային է ինչպես բասկետբոլի, այնպես էլ տարբեր մարզաձևերի պարագայում: Այս համատեքստում նախարարն անդրադարձել է առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի կողմից ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծին, որտեղ առանձնակի կարևորվում են ուսանողական սպորտի զարգացումն ու ակումբների ձևավորումը:

«Տարբեր երկրներում, հատկապես բասկետբոլի դեպքում, մարզաձևի զարգացումն ապահովվում է համալսարանական ակումբների միջոցով. առանձին նպատակ ունենք խրախուսելու հենց սպորտային ակումբների ձևավորումը բուհական ենթակառուցվածքներում՝ դա փոխկապակցելով նաև ուսումնառության գործընթացի հետ: Այս ինստիտուցիոնալ խրախուսումը, վստահ եմ, ուսանողական ակումբային սպորտի զարգացման հնարավորություն է տալու: Արդեն իսկ որոշ բուհեր գնում են այս ճանապարհով՝ տարբեր մարզաձևերից ձևավորելով թիմեր: Կմտածենք նաև առանձին լիգաների ձևավորման մասին: Սա կարող է լինել շատ լավ միջավայր՝ արդեն ավելի բարձր տարիքում տվյալ մարզաձևում ներգրավվածությունն ապահովելու առումով: Հավաքականներն էլ ակումբներում խաղացող մարզիկներից ավելի մեծ ընտրություն անելու հնարավորություն կունենան»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը:

Բասկետբոլային քարտեզում Հայաստանի տեղն ամրապնդելու քայլ

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի տեղեկացմամբ՝ Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականն արդեն մեկ ամսից ավելի է՝ ուսումնամարզական հավաք է անցկացնում, որի ընթացքում մի շարք ընկերական հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի և Շվեյցարիայի՝ բավական ուժեղ թիմերի հետ: Հուլիսի 9-ին էլ ընկերական հանդիպում է սպասվում Վրաստանի հետ, որը ևս բավական ուժեղ հավաքական է: Արթուր Նազարյանը նշել է, որ Երևան են ժամանելու բազմաթիվ հավաքականներ, և սպասվում է բարդ մրցակցություն։

«Առաջնության շրջանակում թույլ մրցակիցներ չկան, բոլոր հավաքականները բավականին ուժեղ են, և սպասվում է շատ լուրջ մրցակցություն։ Ֆավորիտների թվում են Լատվիան, Թուրքիան, Մոնտենեգրոն և Խորվաթիան, որոնք բասկետբոլային գերտերություններ են։ Հայաստանի հավաքականն իր առաջին հանդիպումը կանցկացնի Լատվիայի հետ, որը բավականին լուրջ փորձություն է լինելու»,- նշել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը։

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի գնահատմամբ՝ հայ բասկետբոլիստները լիովին պատրաստ են առաջնության մեկնարկին և ունեն բավարար ներուժ: Նրա խոսքով՝ լավագույն տասնյակում հայտնվելը բավական հաջող արդյունք կլինի Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականի համար:

Նազարյանը նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը և ԿԳՄՍ նախարարությանը՝ ընդգծելով, որ այս ընթացքում կատարվել է մեծածավալ աշխատանք։

«Նման միջոցառում հնարավոր չէ կազմակերպել առանց պետության աջակցության։ Անգամ պատրանք չենք կարող ունենալ, որ նման մրցաշարի թեկուզ մեկ երրորդը կարելի է իրականացնել առանց պետական աջակցության և հոգածության։ Բացի այդ՝ թիմային մարզաձևերի պատմության մեջ Հայաստանում կունենանք ռեկորդային թվով մասնակիցներ։ Սա մեզ հնարավորություն կտա բասկետբոլային քարտեզում զբաղեցնել արժանի տեղ և ցույց տալ, որ կարող ենք կազմակերպել նման մեծ միջոցառումներ: Շատերի համար, ի դեպ, անակնկալ էր, որ Հայաստանը ցանկություն հայտնեց նման մասշտաբի մրցաշար կազմակերպելու»,- ասել է Արթուր Նազարյանը:

Նա նաև տեղեկացրել է՝ առաջնությանը հետևելու նպատակով Հայաստան կժամանեն ՖԻԲԱ Եվրոպայի նախագահն ու Եվրոպական ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը։

Հայաստանի բասկետբոլի մինչև 20 տարեկանների հավաքականը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը հանդես կգա Փիթ Դոմինգեսի գլխավորությամբ:

Առաջնության հանդիպումները կանցկացվեն Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում:

Լրահոս
Հանգիստ թողեք Նազիկ Ավդալյանին. Չեմպիոնը պարտավոր չէ քննություն հանձնել ամբոխի առաջ
19:46
Հանգիստ թողեք Նազիկ Ավդալյանին. Չեմպիոնը պարտավոր չէ քննություն հանձնել ամբոխի առաջ
Ես կարող եմ խոսել սպորտի մասին, որովհետև դա իմ կյանքն ու իմ ոլորտն է. Նազիկ Ավդալյան
19:06
Ես կարող եմ խոսել սպորտի մասին, որովհետև դա իմ կյանքն ու իմ ոլորտն է. Նազիկ Ավդալյան
Փաշինյանն օր օրի ավելի է ձախողվելու․  Կարապետյան
16:54
Փաշինյանն օր օրի ավելի է ձախողվելու․ Կարապետյան
Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
16:32
Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Դա մեր գաղտնի պլանի մասերից է. Սամվել Կարապետյան
16:17
Դա մեր գաղտնի պլանի մասերից է. Սամվել Կարապետյան
Եվրոպայում կարծում են, որ Իրանի շուրջ հակամարտությունը պառակտում է ՆԱՏՕ-ն
16:06
Եվրոպայում կարծում են, որ Իրանի շուրջ հակամարտությունը պառակտում է ՆԱՏՕ-ն
«Արարատցեմենտը» վաղվանից ամբողջական կսկսի աշխատել, տեխնիկական հարցերը այսօր կլուծվեն
15:35
«Արարատցեմենտը» վաղվանից ամբողջական կսկսի աշխատել, տեխնիկական հարցերը այսօր կլուծվեն
Դատախազությունը պահանջում է նախկին նախարար Արամ Հարությունյանից վերադարձնել հողատարածքը
15:17
Դատախազությունը պահանջում է նախկին նախարար Արամ Հարությունյանից վերադարձնել հողատարածքը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով
15:01
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով
Իրանը հայտարարել է Բահրեյնում, Քուվեյթում և Քաթարում ամերիկյան բազաներին հարվածելու մասին
14:44
Իրանը հայտարարել է Բահրեյնում, Քուվեյթում և Քաթարում ամերիկյան բազաներին հարվածելու մասին
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
14:28
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Նոր Նորքի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համար
14:09
Նոր Նորքի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համար
Արծվաշենը ՀՀ-ի ինքնիշխան տարածք է, էքսկլավային կարգավիճակով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո. Նիկոլ Փաշինյան
13:44
Արծվաշենը ՀՀ-ի ինքնիշխան տարածք է, էքսկլավային կարգավիճակով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո. Նիկոլ Փաշինյան
Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարվա վերջ կհրապարակենք․ Նիկոլ Փաշինյան
13:33
Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարվա վերջ կհրապարակենք․ Նիկոլ Փաշինյան
8 տարի է իրավապահները փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը, բայց կոտրած տաշտակ. Աբրահամյան
13:14
8 տարի է իրավապահները փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը, բայց կոտրած տաշտակ. Աբրահամյան