Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
Ռուսաստանն Ադրբեջանի հետ ցամաքային եւ ջրային սահման ունի եւ եթե մտադիր է «պատժել» Ալիեւին, ապա դրա համար Հայաստանում իր ռազմաբազան հզորացնելու կարիք չկա: Բավական է, որ Կասպյան տորմիղի երկու ռազմանավ մտնի Բաքվի ծովախորշը:
Սա՝ ի գիտություն ֆեյսբուքահայերի, որ «ավետում են Արցախի մոտալուտ վերադարձը»:
Մի ժողովուրդ հարյուր տարում քանի՞ անգամ կարող է քաղաքական անմեղսունակ դառնալ:














