Լրահոս 24/7

Որ ասում է՝ նեռ, ինքն է վերածվել նեռի. Ռուբեն Ռուբինյան

Սա դասագրքային օրինակ է՝ ոնց կարող է մարդու հոգին այդքան չարանա. ԱԺ-ում ասել է փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալով Բագրատ Գալստանյանի կողմից «մարդկանց գյուլլելու, ընտանիքներին կոմպենսացիա տալու» վերաբերյալ արտահայտած մտքերին։

Ռուբինյանը զարմանք է հայտնել, որ Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսը կարող է նման մտքեր արտահայտել.

«Որ ասում է՝ նեռ, նեռ, ինքն է վերածվել նեռի, նեռը քրեաիրավական կատեգորիա չի, բայց իրենք պատասխան են տալու իրենց հանցավոր արարքների համար»,- ասել է Ռուբինյանը։

Նա նշել է, որ ահաբեկիչներին աջակցողները իրենք արդարացնում են նրանով, որ դա արվում է հանուն ինչ-որ վեհ գաղափարի.

«Ինչ-որ բռնության աջակցելու հանուն վեր նպատակների, դրա խնդիրը նրանում է, որ եթե բոլորը մտածեն, որ բռնությունը արդարացված է հանուն ինչ-որ վեր նպատակի, իսկ բոլորը վեհ նպատակ ունեն, դա կբերի տոտալ քաոսի։ Օրինակ, պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե ես, ամբողջ ՔՊ-ն մտածի, որ հանուն վեհ նպատակի ձեզ բոլորիդ պետք է վերացնել։ Ի՞նչ կլինի։ Լա՞վ բան է դա. իհարկե, վատ բան է։ Միակ վեհ նպատակն օրինականությունն է, ժողովրդի կամքը։ Ուզում եք ստանալ ժողովրդի քվեն, գնացեք ընտրությունների, դիմեք խաղաղ ակցիաների, ո՞վ է ձեր ձեռքը բռնել»,- ասել է նա։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

2 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

3 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

4 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

5 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

5 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

5 hours ago