Categories: Հայաստան

Ի՞նչ է շմոլ գազը, ինչպե՞ս ճիշտ պաշտպանվել և ինչպե՞ս կարելի է օգնել շմոլ գազով թունավորվածին

 

Շմոլ գազից թունավորման դեպքերը չեն նվազում․ միայն վերջին 10 օրերի ընթացքում հանրապետությունում գրանցվել է 12 դեպք, ինչի հետևանքով տուժել է 32 (6 տղամարդ, 13 կին, 13 երեխա) և մահացել 4 (կին, տղամարդ և 2 երեխա) քաղաքացի, ինչը քաղաքացիների կողմից անվտանգության կանոններին չհետևելու և ազդանշանային սարքերը չկիրառելու հետևանք է: 

Եղե’ք իրազեկ

Շմոլ գազը կամ ածխածնի մոնօքսիդը (դրա բանաձևը CO է) ձևավորվում է ածխածին պարունակող ցանկացած նյութերի և առարկաների այրման ժամանակ: Այն գոյանում է ածուխի, յուղի, վառելափայտի, բնական գազի և գրեթե ամեն ինչի այրման ընթացքում, ինչը կարող է օգտագործվել այրման ճանապարհով էներգիայի ստացման նպատակով:

CO-ն առատորեն ազատ է արձակվում հրդեհների ժամանակ, շատերը մահանում են դրանից և ոչ բոլորովին հրդեհից: Ածխածնի մոնօքսիդի թունավորումը շատ վտանգավոր է կյանքի և առողջության համար, այն հեշտությամբ հանգեցնում է մահվան:

Ինչպե՞ս է գործում CO-ն

CO-ն չունի համ, գույն և ոչ էլ հոտ, այն չի գրգռում շնչուղիները և մաշկը, հեշտությամբ խառնվում է օդի հետ:

Ածխածնի մոնօքսիդի վտանգավորությունը հիմնված է այն փաստի վրա, որ այն «համագործակցում է» հեմոգլոբինի հետ: Սպիտակուցը հայտնաբերվում է արյան կարմիր բջիջներում (էրիթրոցիտներ) և նրա շնորհիվ է, որ մենք շնչում ենք։ Հեմոգլոբինը թոքերում թթվածին է հավաքում (և վերածվում է օքսիեմոգլոբինի) և այն արյան հոսքով փոխանցում է մարդու օրգաններին և հյուսվածքներին:

CO-ն կապվում է հեմոգլոբինի հետ ավելի ուժեղ և թեթև, քան թթվածինը: Այն ձևավորում է կարբոքիմեմոգլոբին, որը ոչնչով չի օգնում օրգանիզմին, իսկ օրգանիզմը ցանկանում է շնչել:

Արյունը հագենում է թթվածնով, դառնալով ավելի ու ավելի կարմիր, իսկ օրգանները՝ շնչահեղձ են լինում: Մահը գալիս է ասֆիքսիայից՝ շնչահեղձություն, և մարդը դա անմիջապես չի նկատում: Դուք կարող եք հասնել այն պահի, երբ օգնության կարիք չկա:

Շնորհիվ այն բանի, որ արյունը շարունակում է հագենալ հեմոգլոբինով, տուժածների մոտ պահպանվում է երեսի կարմրությունը: Այդ պատճառով, դրսից թունավորումը և շնչահեղձությունն ախտորոշելը դժվար է, քանի որ շատ դեպքերում թթվածնի պակասով մարդը դառնում է գունատ կամ նույնիսկ կապտում է:

Ածխածնի մոնօքսիդի ոչ մահացու թունավորումը կարող է առաջացնել սրտխառնոց, գլխապտույտ և ուղեղի աշխատանքի խանգարումներ: Եթե մարդը ստացել է մեծ չափաբաժին (օրինակ՝ երկար ժամանակ լոգարանում անցկացնելով վառվող վառելափայտով և կափարիչը փակ վառարանով), ապա նա կարող է զգալ հալյուցինացիաներ, նա կկորցնի գիտակցությունը, կսկսվեն ցնցումներ:

Ածխածնի մոնօքսիդի թունավորման հիմնական ախտանիշները

Զանգվածային թունավորումների հիմնական պատճառը գազի տեխնիկայի հետ ոչ պատշաճ վարվելակերպն է և թունավորման ախտանիշները ժամանակին ճանաչելու անկարողությունը: Ի վերջո, նրանք հեշտությամբ շփոթվում են սննդային թունավորումների կամ նույնիսկ գրիպի հետ:

Հիմնական ախտանիշներն են՝
• գլխացավ
• հոգնածություն
• հևոց
• չոր հազ
• սրտխառնոց

Ավելի լուրջ ախտանիշներ՝
• հավասարակշռության կորուստ
• տեսողության կորուստ
• հիշողության խանգարում կամ գիտակցության կորուստ

Եվ այս ամենը նույնիսկ երկու ժամվա ընթացքում:

Ինչպե՞ս կարելի է օգնել CO-ով թունավորվածին

• Ածխածնի մոնօքսիդի թունավորման առաջին կասկածանքով պետք է շտապօգնություն կանչել: Չկա հակաթույն, որը չեզոքացնում է CO-ի գործողությունը։ Բժշկական օգնության ողջ իմաստը կայանում է նրանում, որ հնարավորինս առավելագույն չափով թթվածնով հագեցնել մնացած աշխատող հեմոգլոբինը:

• Մինչ շտապօգնության ժամանումը, անհրաժեշտ է տուժածին հնարավորություն տալ լիարժեք շնչելու։ Հեռացնել նեղ հագուստը, անպայման դուրս բերել տուժածին մաքուր օդի: Եթե նա գիտակից է և կարողանում է կուլ տալ – նրան սուրճ կամ թեյ տալ։ Կոֆեինը խթանում է ուղեղում գտնվող շնչառական կենտրոնը:

• Տուժածին անպայման ծածկել վերմակով կամ տաք հագուստով. ածխածնի մոնօքսիդի թունավորման դեպքում ջերմակարգավորումը խախտվում է, և հնարավոր է առաջանա գերսառեցում, նույնիսկ, եթե ջերմաստիճանը հարմար է առողջ մարդկանց համար:

Ուշադրություն. Բոլոր այս միջոցները կօգնեն միայն CO-ի թույլ թունավորման դեպքում: Ածխածնի մոնօքսիդը շատ ուժեղ թույն է, և ուժեղ թունավորման դեպքում բժշկությունը, ավաղ անզոր է:

Ինչպե՞ս ճիշտ պաշտպանվել

• Ձեր տունը տաքացնելու համար մի օգտագործեք գազի վառարան:

• Մի տեղադրեք գազի հեռացման համակարգը (Вытяжка) այն սենյակներում, որտեղ կա գազի կաթսա: Գազի հեռացման համակարգը (Вытяжка) և գազի կաթսան չպետք է լինեն նույն սենյակում։

• Սովորություն ունեցեք ստուգելու, թե արդյոք գազի սարքերը աշխատում են: Եթե ջեռուցումը չի իրականացվում քաղաքային ստանդարտ մարտկոցներով՝ կենտրոնացված ջեռուցում, բայց փոխարենը, օրինակ, գազի կաթսայի կամ տարատեսակ վառարանով, պետք է պարբերաբար ստուգել ջեռուցման սարքավորումները:

• Եթե սենյակում առկա են գազի սարքավորումներ, ապա պարբերաբար օդափոխեք սենյակը, և այդպիսի սենյակի պատուհանում նույնպես արժե տեղադրել այսպես կոչված օդափոխիչ, որպեսզի թթվածնի անընդհատ մուտք լինի:

• Եթե տան ջեռուցումն իրականացվում է վառարանի օգնությամբ, ապա մի փակեք վառարանի կափույրը մինչ փայտածուխի այրվելը, օրինակ՝ թերայրման դեպքում ածուխները դեռ կարմիր են, ինչը նշանակում է, որ այրման գործընթացը դեռ չի ավարտվել, CO- ն դեռ ազատ է արձակվում:

• Ծխնելույզի միացման կետերի անհերմետիկությունը կամ խցանված լինելը կարող են խնդիրներ առաջացնել:

• Անհրաժեշտ է հոգ տանել լավ օդափոխության մասին: Սա վերաբերում է բնակարաններին, բնակելի շենքերին և ավտոտնակներին: Չի կարելի արգելափակել սենյակում գտնվող բոլոր օդափոխության համակարգերը: Նույնիսկ, ջերմության խնայողության համար:

Ուշադիր աշխատեք ավտոտնակում

• Վարորդները, ովքեր ավտոտնակում աշխատում են միացրած շարժիչով, նույնպես վտանգում են իրենց:

Առանձնատան կամ քոթեջների դեպքում, որն ունի իր սեփական ջեռուցման համակարգը, ինքնաբերաբար համարվում է ռիսկային, այդ պատճառով անհրաժեշտ է տեղադրել ածխածնի մոնօքսիդի դետեկտորներ: Ամբողջովին հանգիստ լինելու լավ տարբերակ է գնել հատուկ սարքեր՝ ցուցիչներ, որոնք կարող են տալ ազդանշաններ գազի և ածխածնի մոնօքսիդի արտահոսքի դեպքում:

Եթե հայտնաբերվել է արտահոսք, անմիջապես պետք է լքել տվյալ գոտին:

Տարրական ուշադրությունը և հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը կարող է փրկել ձեր կյանքը: Մի՛ անտեսեք դա:

editors

Recent Posts

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

34 minutes ago

​Ո՞վ է թաքնված «ռուսաստանցի օլիգարխի» տեքստերի հետևում. Ռուբեն Ռուբինյանի հարցադրումը

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…

36 minutes ago

Վահան Կոստանյանը հանդիպել է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…

1 hour ago

Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև

Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…

3 hours ago

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

22 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

22 hours ago