Լրահոս 24/7

Չեմ կարողանում պատկերացնել՝ ինչ կարող են գտնել. Նարեկ Կարապետյան

ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում խուզարկությունից հետո շենքից դուրս եկավ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյան, ներկաները նրան ողջունեցին ծափերով։

Լրագրողներին նա ասաց. «Առավոտ եկել էին մեր տուն խուզարկության, հետո եկան աշխատասենյակը խուզարկելու։ Աշխատասենյակից 37 հատ իմ աշխատանքային փաստաթղթերն են առգրավել։ Բոլորը տարել են»։

Հարցին՝ ՔԿ-ից հայտնել են հափշտակությունների, փողերի լվացման, հարկեր չվճարելու մասին, Ն.Կարապետյանն ասաց. «Ինչից ուզում են, կարող են խոսել, մենք հասկանում ենք՝ ծրագրավորած պրոցես են ուզում սկսել։ Դեռ չեն կարողանում նորմալ կպնել, բայց սկսել են մասսայական ճնշումների գործընթաց։

Հայաստանում էլ ձերբակալությունից, կալանավորումից ոչ մեկը չի վախենում, ինչքան ուզում են թող կալանավորեն, ձերբակալեն։ Հայաստանում այս պահին ավելի մեծ պատիվ է ճաղերի այն կողմում լինել։

Միշտ գալիս են պահեր, որ դու պետք է ցույց տաս կամ քո կամքն ու գնաս ոչ թե ալիքի կողմը, այլ ալիքին դեմ, որպեսզի հետագայում գլուխդ բարձր պահես։ Սա այդ պահն է ու մեզ համար մեծ պատիվ է, եթե անգամ այդպիսի իրավիճակ լինի, ճաղերից այն կողմ լինել։ Դրանից էլ ոչ ոք չի վախենում»։

Դիտարկմանը՝ իրեն բերման ենթարկելու մասին խոսակցություններ կան, նա ասաց. «Կա նման ինֆորմացիա, ինչ որ իրավական պրոցեսով, ինձ թվում է, դեռ ման են գալիս այդ պրոցեսը, հնարավոր է ինչ-որ բան գտնեն։ Չեմ կարողանում պատկերացնել՝ ինչ կարող են գտնել»։

Լրագրողի դիտարկմանը՝ ձեր տանից հայտնաբերված գլխարկները, Կարապետյանն ասաց. «Կարծում եմ՝ գլխարկը բավարար է այսօրվա Հայաստանում, որ տանեն ու դատեն»։

ՔԿ-ն հաղորդագրություն է տարածել 51 ընկերություններում խուզարկությունների մասին հարցին ի պատասխան՝ Նարեկ Կարապետյանն ասաց. «Քանի որ մասնակցում էինք քննչական պրոցեսին, ինֆորմացիա չունենք այս պահին, բայց, նախնական տվյալներով, պատկերացնում ենք ինչ ընկերություններ կարող են լինել։ Դրանք «Տաշիր ընկերությունների» խմբի ընկերություններ են, որոնք ծառայություններ են մատուցում մեր հանրությանը։ Բայց վստահ չեմ, որ 51-ն էլ «Տաշիր» ընկերությունների խմբից են, դրա նշանակալի մասն ուրիշ ընկերություններ են, ուղղակի այն ընկերությունները, որոնց համարում են խմբի անդան, փորձում են աշխատակազմին ճնշման ենթարկել։ Ունեմ ինֆորմացիա, որ կան ընկերություններ, որոնք փորձում են ենթարկել քաղաքական ճնշումների, բայց այդ ընկերությունները մեզ հետ կապ չունեն»։

Հարցին՝ ձեր շուրջ ձևավորվող քաղաքական ուժի մասին է խոսվում, նա ասաց. «Այս մասին հանդես կգանք հայտարարություններով։ Ապագայում բոլոր հետաքրքրող հարցերը կունենան պատասխաններ»։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

4 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

5 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

7 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

8 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

9 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

9 hours ago