Լրահոս 24/7

Ոչ մեկը ՀՀ-ում չի կարող հեղաշրջում անել, ականջներիդ օղ արեք․ Սուքիասյան

ԱԺ-ում իր ելույթում ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը անդրադարձավ այսօրվա քաղաքական համակարգին՝ նշելով, որ ՀՀ քաղաքացիները հասկացել են կեղծիքը, սուտը, լուտանքը:

«Ինստիտուտները սկսել են աշխատել, իհարկե որոշակի բյուրոկրատիա կա, որը դժվարությամբ է գնում, կամաց-կամաց ժամանակակից էկոնոմիկան՝ թվայնացված, այդ բյուրոկրատիան ահավոր կնվազեցնի, ու կսկսի Հայաստանը զարգանալ»,- շեշտեց պատգամավորը։ Նա իր ելույթում դիմեց քաղաքացիներին՝ վստահեցնելով, որ Հայաստանը զարգանալու է, «իր հարևանների հետ շատ լավ հարաբերություններ է ունենալու, ՀՀ-ն դառնալու է տարածաշրջանում կենտրոն, Հայաստանում մարդիկ ուզենալու են ապրել, Հայաստանում պայմաններն ավելի լավն են լինելու, մարդիկ Հայաստանում իրենց զգալու են ապահով, գործունեություն են ծավալելու, եկամուտներ են ունենալու, եկած գումարները վայելելու են, ուրիշ բան չի կարող այստեղ լինել»։

Նա նշեց, որ այն խմբակները, որոնք ուզում են ՀՀ-ում իշխանափոխություն անել․ «Դուք չեք պատկերացնում նախկինից մարդը ոչինչ չանի՝ միլիոնավոր դոլարներ ունենա, ոչ մի բիզնես, ոչ մի մրցակցություն։ Ընդհանրապես 90-ականներից հետո ՀՀ-ում մրցակցության բոլոր հարթակները եղել են հարցականի տակ»:

Պատգամավորը հիշեցրեց՝ 2000 թ․-ին մանկական կերը, դեղորայքը ավելացված հարկի արժեքով չէր հարկվում, քանի որ մի քանի կազմակերպություն բերեցին ավելացված արժեքի հարկ դրեցին, որ կարողանան իրենց կազմակերպություններին որոշակի արտոնություն տան, արդյունքում անապհով ընտանիքի երեխաների դեղորայքի խնդիր առաջացավ, թոշակառուի խնդիր եղավ ու մինչև անգամ տակդիրի վրա ավելացված հարկի արժեք դրեցին։

Վերջում նա կրկին շեշտեց՝ ՀՀ հասարակությունն ամեն ինչից տեղյակ է, նախկինում տեսել է, թե ոնց են քաղաքացիների հետ վարվել, այսօր օրենքը գործում է: «Իհարկե հնարավոր է մեկ-երկու տեղ կաշառակերներ էլ հայտնվեն, բայց շատ արագ դրանց խնդիրը կլուծվի, կաշառակերները կհայտնվեն համապատասխան վայրում: ՀՀ-ում լինելու են հավասար պայմաններ, կան այդ պայմանները, մրցակցային հարթակ է լինելու: Հայաստանը տարածաշրջանի լավագույն երկրներից մեկն է լինելու, եթե ոչ լավագույնը»։

Եզրափակելով խոսքը՝ Սուքիասյանը անդրադարձավ վերջին իրադարձություններին՝ կապված հեղաշրջման փորձի հետ.

«Ոչ մեկը ՀՀ-ում չի կարող հեղաշրջում անել, դա ականջներիդ օղ արեք, ու ոչ մեկը չի կարող ՀՀ անդորրը խանգարել: Լսում ենք այդ խոսակցությունը, այդ ինչե՞ր եք մտածում, խայտառակություն է, ոնց որ թշնամական երկրում խոսեն, թշնամիների նկատմամբ անեն, իսկ երբ պատերազմի մեջ էինք, այդ ժամանակ չկայիք»,- նշեց պատգամավորն ու հավելեց, որ «ամենավատ բանը, որ կա ՀՀ-ում, որ այստեղ շատ գործընկերներ կան, որոնք տարբեր երկրներ են գնում մինչև անգամ իմ ու այլ մարդկանց վրա բողոքներ են գրում։ Խայտառակություն է, թող հասարկությունը իմանա՝ իրենք ամեն ինչ անելու են, որ ՀՀ-ում հանգիստ չկարողանանք ապրել, իսկ մենք ամեն ինչ անելու ենք․ շատ ուժեղ պետություն է, ավելի է ուժեղանալու պետությունը, ինստիտուտներն իրենց հստակ անելիքը գիտեն, կայուն և հզոր Հայաստան ենք ունենալու»:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

38 minutes ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

2 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

4 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

5 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

5 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

5 hours ago