

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հիասթափված է Ռուսաստանից, և խոստացել է «կարևոր հայտարարություն» անել հուլիսի 14-ին:
«Ես հիասթափված եմ Ռուսաստանից, բայց տեսնենք, թե ինչ կլինի հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում։ «Կարծում եմ՝ երկուշաբթի Ռուսաստանի վերաբերյալ կարևոր հայտարարություն կանեմ»,- ասել է ԱՄՆ նախագահը NBC News-ի հետ հարցազրույցում։ Նա հրաժարվել է մանրամասներ հաղորդել։
Թրամփը, սակայն, բացահայտել է ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի միջև ամերիկյան զենքի մատակարարման վերաբերյալ նոր համաձայնագրի մանրամասները: Այժմ Կիևի սպառազինության համար կվճարեն դաշինքի անդամները։
«Մենք զենք ենք մատակարարում ՆԱՏՕ-ին, և ՆԱՏՕ-ն 100%-ով վճարում է դրա համար։ Այսպիսով, մեր ուղարկած զենքը գնում է ՆԱՏՕ, ապա՝ Ուկրաինա»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ այս հարցի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել հունիսին դաշինքի գագաթնաժողովում։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…