ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրում է․
ԱԱԾ աշխատանքը ծաղրող Լևոն Քոչարյանը բնականաբար պետք է դժգոհ լինի ԱԱԾ-ից, որի աշխատանքի շնորհիվ կանխվեց հերթական ահաբեկչությունն ու Քոչարյանների բաղձալի հեղաշրջումը։
Օրինաչափությունը շատ հստակ է, որքան լավ է աշխատում ԱԱԾ-ն՝ Քոչարյաններն այնքան ավելի շատ են դժգոհելու։
Առաջարկում եմ երեկ հայտնաբերված՝ Իշխան Սաղաթելյանի նկարագրած «սիսեռով» լցոնած նռնակը հանձնել Քոչարյաններին, թող խաղան։














