Լրահոս 24/7

Հայաստանի քաղաքացին, բռնատեղահանված արցախցին պետք է իմանա ճշմարտությունը

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

Հայաստանի քաղաքացին, բռնատեղահանված արցախցին պետք է իմանա ճշմարտությունը. 1994 թվականի մայիսի 5-ին Բիշքեկում,- երեւի ոչ պատահական էր հենց թուրքական երկրի մայրաքաղաքն ընտրվել,- Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանը եւ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանը ստորագրել են «Արձանագրություն», որտեղ սեւով-սպիտակին գրված է, որ Լեռնային Ղարաբաղում պետք է հրադադար հաստատվի, որպեսզի կատարվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թվականի ապրիլ-նոյեմբեր ամիսներին ընդունած չորս բանաձեւերի պահանջները:

Իսկ այդ բանաձեւերը պահանջում են հայկական զինված ուժերը դուրս բերել «Ադրբեջանական Հանրապետության Քելբաջարի, Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի եւ Կուբաթլուի շրջաններից»: Ոչ մի խոսք այն մասին, որ դա պետք է արվի ԼՂ անկախության, Հայաստանին միավորվելու կամ որեւէ այլ կարգավիճակի դիմաց, այդ փաստաթղթում չկա:

Երեք տարի բանակցություններն ընթացել են այդ տրամաբանությամբ, որ 1994 թվականի դեկտեմբերին պաշտոնապես հաստատել է ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովը: Հայաստանում 1998 թվականի փետրվարյան հեղաշրջումը կասեցրել է միջազգայնորեն աջակցվող գործընթացը, որ ենթադրում էր երկու փուլ՝ զինված հակամարտությանը, այսինքն՝ ղարաբաղյան պատերազմին վերջ տալու եռակողմ՝ Ադրբեջան- Լեռնային Ղարաբաղ-Հայաստան քաղաքական պայմանագրի ստորագրում եւ նույն ձեւաչափով ու ԵԱՀԿ հովանու ներքո ԼՂ վերջնական կարգավիճակի որոշում:

Միջազգային ի՞նչ աջակցություն պետք է ունենար մի երկիր, որ ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձեւերի պահանջներն առանց որեւէ նախապայմանի կատարելու մասին իր պարտավորությունից հրաժարվելու համար օրինավոր ընտրված նախագահին հրաժարական է պարտադրում եւ ինքնասունցվում երազանքով, որ ինչ-որ ժամանակ, ինչ-որ ուժերի օգնությամբ հնարավոր է Ադրբեջանին պարտադրել, որ ճանաչի ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանը՝ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքով:

Հ.Գ. Սա ֆորմալ-հրապարակային պատմության արձանագրում է: Խորքում ինչ գաղտնի պայմանավորվածություններ, գործարքներ, ներքին ու արտաքին խարդավանքներ են՝ մենք չգիտենք եւ, երեւի, գոնե մեր սերունդը չի իմանա:

Թիվ 1

Recent Posts

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ Էրդողան

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…

21 minutes ago

Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան

Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…

36 minutes ago

Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…

54 minutes ago

Ամեն անգամ, որպես Աստծո պարգև եք ընդունել հարձակումը մեր երկրի վրա. Ռուբեն Ռուբինյան

Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…

1 hour ago

Վենսի այցը չպետք է ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել. միջազգայնագետ

«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…

2 hours ago

Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ. Ավանեսյան

«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…

2 hours ago