

Չնայած ՀԱՄԱՍ-Իսրայել անուղղակի բանակցություններին՝ Գազայի հատվածում մարտերը շարունակվում են:
2023 թվականի հոկտեմբերից ի վեր զոհերի թիվը հասնում է 58.400-ի: Շուրջ 140.000 մարդ վիրավորվել է: Անցած 24 ժամում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է Գազայի հատվածի 120 բնակիչ, վիրավորվել՝ 557-ը:
Հումանիտար ճգնաժամը սրվում է: Թիրախում է հայտնվել Նուսեյրաթի փախստականների ճամբարը: ԶԼՄ-ների տվյալով՝ ՑԱՀԱԼ-ը հարվածել է խմելու ջուր բաշխող մեքենայի:
Իսրայելը շարունակում է ռազմական գործողությունները նաև Սիրիայում: Արաբական Հանրապետության հարավում տանկեր են թիրախավորվել:
«ՑԱՀԱԼ-ը թույլ չի տա, որ Սիրիայի հարավում ռազմական սպառնալիքներ ծագեն», – ասված է զինված ուժերի հայտարարության մեջ։ Հայտնի է, որ սիրիացի զինվորականներ են զոհվել և վիրավորվել:
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…