

«Կարևոր և խորհրդանշական է, որ մեր պետության ու ժողովրդի այս ծանր օրերին աշխարհի 17 երկրի շուրջ 400 երիտասարդ իրենց հավաքն են կազմակերպում մայր հայրենիքում»,-Երևանում, Նեմեսիսի հուշարձանի հարևանությամբ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական 12-րդ Համահայկական բանակումի պաշտոնական բացման արարողությունն ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, որ սրա մեջ կա շատ կարևոր ուղերձ. «Սա պատասխան է բոլոր նրանց, ովքեր անցնող տարիների ընթացքում ամեն ինչ արել են Հայաստան-Սփյուռք կապը խաթարելու համար՝ արգելելով նաև մեր սփյուռքահայ երիտասարդների մուտքը Հայաստան։
Սա պատասխան է բոլոր նրանց, ում թվում է, որ Դաշնակցական երիտասարդներին ապօրինի կալանավորելով կարող են զերծ պահել հայ ժողովրդի հավաքական իրավունքների համար պայքարելուց։
Սա պատասխան է նրանց, ում թվում է՝ մեզ հալածելով կարող են ետ պահել մեզ մեր պայքարից՝ չհասկանալով, որ ամեն հարվածից հետո մենք ավելի ենք ուժեղանում, ամրանում, ազգային նպատակներին հասնելու համար ավելի հետևողականորեն ենք պայքարելու։
Սա պատասխան է բոլոր նրանց, ում թվում է, թե հայ երիտասարդը համակերպված է այս պարտությունների հետ, իսկ հայկական սփյուռքն անտարբեր հայրենիքի նկատմամբ»։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…