Մեր խնդիրն է, որ պետությունը պետք է վերցնի ՀԷՑ-ի կառավարումը և նախ իրականացնի ուսումնասիրություն, թե ինչ է տեղի ունենում, ինչ է տեղի ունեցել այնտեղ: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ ՀԷՑ-ին առնչվող պատմությունը նոր չի սկսվել, որ ՀԷՑ-ի վերաբերյալ դժգոհությունները, ահազանգերը սկսվել են մարզային իր այցելությունների ժամանակ քաղաքացիներից ստացված բողոքներից:
«Մեր նպատակադրումը հետևյալն է, որ մենք այս փուլում պետք է վերցնենք ՀԷՑ-ի կառավարումը և կվերցնենք ՀԷՑ-ի կառավարումը, բայց ամենևին չենք ասել, որ պետականացման կամ գնման այդ գործընթացից հետո կամ այդ ընթացքում հենց պետությունն է միշտ լինելու կառավարողը ՀԷՑ-ի»,- ասաց նա:
Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ խնդիր կա գտնելու արդյունավետ կառավարիչ, նաև կառավարման նկատմամբ ձևավորել շատ հստակ և արդյունավետ հանրային ու պետական վերահսկողություն:














