Իսրայելի ագրեսիվ գործողությունները ցույց են տալիս, որ նա չի ցանկանում խաղաղություն և կայունություն, և որ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի համար։ Այս մասին ՄԱԿ-ում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Իսրայելի հարձակումները խորացնում են էթնիկական բաժանարար գծերը տարածաշրջանում։ Մեզ բոլորիս համար պետք է պարզ լինի, որ Իսրայելը չի ցանկանում խաղաղություն, նրան կայունություն պետք չէ», – նախարարի խոսքերն է մեջբերում «Star» թերթը։
«Իսրայելը փորձում է իրականացնել իր ագրեսիայի ռազմավարությունը ոչ միայն Պաղեստինում, այլև Լիբանանում, Սիրիայում և Իրանում»։














