Լրահոս 24/7
17.07.2025

ՍԱՏՄ ղեկավարը ներկայացրել է ՀՀ-ից ՌԴ ծաղիկների արտահանման հետ կապված խնդրի պատճառները

ՍԱՏՄ ղեկավարը ներկայացրել է ՀՀ-ից ՌԴ ծաղիկների արտահանման հետ կապված խնդրի պատճառները

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն անդրադարձել է Հայաստանից Ռուսաստան ծաղիկների հետ կապված խնդրին։

Լրագրողների հետ զրույցում Տիգրան Պետրոսյանը, պարզաբանելով իրավիճակը, նշել է, որ Ռուսաստանը հստակ ուզում է, որ բուսասանիտարական ապրանքները, որոնք ներկրվում են իր երկիր, լինեն իր ստանդարտներին համապատասխան։

Պետրոսյանի խոսքով՝ սա նորմալ պահանջ է և նորմալ է ամբողջ աշխարհում։

«Պայմանները բոլորի համար նույնն են։ Կա ռուսական շուկան, որտեղ մենք ուզում ենք արտահանել, և որը, գուցե, մեր արտադրողների համար ավելի նպատակահարմար շուկա է։ Բայց կան բազմաթիվ խնդիրներ, որոնք մենք քննարկեցինք արտադրողների հետ։ Դա կապված է հիվանդությունների, վնասատուների հետ։ Մենք բացատրել ենք, որ սրանից հետո ստուգում անցնելուց հետո տրվելու են բուսասանիտարական սերտիֆիկատներ։ Դա նորմալ պահանջ է, նորմալ պայման է»,- նշել է Պետրոսյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչու երկար տարիներ որևէ խնդիր չի եղել, հիմա նոր խնդիրներ են առաջացել. ՍԱՏՄ ղեկավարը նշել է, որ խնդիր կարող էր ի հայտ գալ 10 ամիս առաջ կամ 10 ամիս հետո։

«Անհայտ ծագման ընկերությունների վրա մեր արտադրողները ապրանք են արտահանել տարիներ շարունակ։ Իրենք բոլորը դա գիտեն, բոլորը դա ընդունեցին։ Բայց մի օր ընդունող կողմն ասել է՝ ինչքան պետք է այսպես լինի, բավարար է։

Այսինքն՝ մենք արտահանում ենք մի X կազմակերպության վրա ապրանք, որը իրականում տեղյակ չէ, որ ինքը որպես ընդունող կողմ ստանում է նմանատիպ ապրանք։ Ռուսական կողմի ֆիտոսանիտարական ծառայությունը գնում է տվյալ կազմակերպության մոտ, ասում է՝ խնդրում եմ ներկայացրեք ձեր փաստաթղթերը, դուք այսքան ապրանք եք ստացել։ Այդ մարդը հաղորդում է տալիս, ասում է՝ ես բացառապես տեղյակ չեմ նման բաներից, ես նավթ վերամշակող կազմակերպություն եմ։ Այդ պատմությունը միակը չէ, մենք ունենք բազմաթիվ նման նամակներ»,- նշել է Պետրոսյանը։

Նա հավելել է, որ պայմանավորվել են տնտեսվարողների հետ գնալ հետևյալ ճանապարհով. կան մարզային կենտրոններ, բոլոր մարզային կենտրոնի բուսասանիտարները արագացված տեմպերով կմտնեն, կանեն աուդիտ ջերմոցներում։

«Որտեղ կլինեն խնդիրներ, իրենց ֆիտոսանիտարական սերտիֆիկատ չի տրվի, որը նորմալ է ամբողջ աշխարհում և չպետք է տրվի։ Որոնց մոտ չեն հայտնաբերվի հիվանդություններ, մենք ամեն օրվա ռեժիմով իրենց նամակ ենք գրելու, խնդրենք, որ հաստատեն, հաստատումից հետո ամեն օրվա ռեժիմով ինչ-որ մի խմբաքանակի՝ ծավալից կախված, լուծում ենք գտնելու։

Բայց պայմանավորվածությունը եղել է հստակ. ֆիտոսանիտարական սերտիֆիկատները տրվելու են, քանի որ մենք ենք երաշխավորել, չնայած մեծ հաշվով մեր գործը չէ, բայց վերցրել ենք նման պատասխանատվություն, ֆիտոսանիտարական սերտիֆիկատը կտրվի, մինչև վերջնական փակած, կնքած չներկայացվի կառույցին, հաջորդը չի տրվելու։ Բոլորը եկել են համաձայնության»,- ասել է նա։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է