

Ս․թ․ հուլիսի 10-ին Երևանի «Փարավոն» համալիրում կայացել է հերթական Ortak x B.F.T.H. Arena մրցանակաբաշխությունը։ 20 միջազգային հովանավորներով խաղային տեխնոլոգիաների ոլորտի՝ տարածաշրջանում ամենախոշոր մրցանակաբաշխությունն այս տարի միավորել է 600-ից ավելի միջազգային հյուրերի, որոնց թվում աննախադեպ տոկոս են կազմել աշխարհի խոշոր ՏՏ ընկերությունների հենց ղեկավար կազմի ներկայացուցիչները։
Այս տարի մրցանակաբաշխությունը ներառել է անվանակարգեր երեք կատեգորիաներում․ Ortak, որում մրցել են տասնյակ ընկերությունների կողմից ներկայացված լավագույն NFT հավաքածուները FTN՝ տարբերվող դիզայնը և տեխնոլոգիական նորարարությունը գնահատող կատեգորիա, և բոլորովին նոր՝ YoDoor կատեգորիան, որում ներառված անվանակարգերի պահանջները վերաբերում են տարածքների եռաչափ դիզայնին ու օգտատերերի սահուն տեխնոլոգիական փորձառությանը։ Մրցանակները տրամադրվել են FTN-ային որոշակի արժեք ունեցող NFT-ներով։
4 ժամ տևած Ortak x B.F.T.H. Arena շքեղագույն մրցանակաբաշխությանը ներկա են եղել օտարերկրյա հայտնի դիջեյներ, արտիստներ Հայաստանից ու արտերկրից, շոու-ծրագիրը հագեցած է եղել տեխնիկական ու լուսային դիտարժան լուծումներով։
Նշենք, որ Ortak կատեգորիայում «Լավագույն Ortak Estate հավաքածու» (Best Ortak Estate Collection) է ճանաչվել «RAK» ընկերությունը, «Լավագույն Ortak կատարող» (Best Ortak Performer) է ճանաչվել Ռուբեն Հախվերդյանը, «Լավագույն սկսնակ NFT հավաքածու» (Best Start-up NFT Collection) անվանակարգում էլ՝ «Consulabs» ընկերությունը, «Տարվա լավագույն նորարարական բիզնես» (Most Innovative Business of the Year) է ճանաչվել «Orbitial Gaming» ընկերությունը։
FTN կատեգորիայի անվանակարգերի հաղթողներից են. «Տարվա FTN նորարարություն» (FTN Innovation of the Year)՝ «Ֆասթ Շիֆթ» վճարահաշվարկային ընկերությունը, «Լավագույն FTN խաղի դիզայն» (Best FTN Game Design)՝ «PHOENIX 7» ընկերությունը, «FTN խաղի լավագույն երաժշտությունը» (Best FTN Game Soundtrack) ներկայացրել է «Endorphina»-ն։
YoDoor կատեգորիայի անվանակարգերից «Լավագույն YoDoor անշարժ գույքի ընկերություն» (Best YoDoor Estate Company) է ճանաչվել «InterContinental Ras Al Khaimah»-ն, իսկ «Լավագույն YoDoor տարածություն» (Best YoDoor Space) անվանակարգում՝ «Blockchain Embassy»-ն:
Հավելենք, որ հաջորդ մրցանակաբաշխությունը կկայանա այս տարի՝ դեկտեմբերին Արաբական Միացյալ Էմիրությունների Ռաս Ալ Խայմա քաղաքում։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…